Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ֆիգուն առաջարկում է Բլատերին հրաժարվել պաշտոնից

Ֆիգուն առաջարկում է Բլատերին հրաժարվել պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալական ֆուտբոլի ներկայացուցիչ, «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն, ով նաև առաջադրվել էր ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, առաջարկել է ՖԻՖԱ-ի 5-րդ անգամ վերընտրված նախագահին` գործել բարխղճորեն և հրաժարվել պաշտոնից:

«Սա ֆուտբոլի համար ևս մեկ սև օր է: Առաջին հերթին պարտվեց ՖԻՖԱ-ն և պարտվեց հենց ֆուտբոլը և պարտվեցին նրանք, ովքեր հոգում են ֆուտբոլի մասին: Եթե Բլատերը գոնե մի քիչ անհանգստանար ֆուտբոլի մասին, ապա նա կհրաժարվեր վերընտրվելուց: Եթե նա գոնե մի քիչ բարեկիրթ լիներ, ապա կհրաժարվեր պաշտոնից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ֆիգուի խոսքերը մեջ է բերում BBC-ն:

ՖԻՖԱ-ի 65-րդ կոնգրեսի ժամանակ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Ժոզեֆ Բլատերը: Վերջինս արդեն 5-րդ անգամ է ընտրվում այդ պաշտոնում: ՖԻՖԱ-ում լինելով դեռևս 1975 թվականից, Բլատերն առաջին անգամ ՖԻՖԱ-ի նախագահ դարձավ 1998 թվականին: Նախագահի պաշտոնի համար պայքարում էին երկու թեկնածու` գործող նախագահը` Ժոզեֆ Բլատերը և Հորդանանի արքայազն Ալ Հուսեյնը: Ընտրություների ընթացքում առաջին փուլի ժամանակ Բլատերը հավաքեց 133 ձայն, իսկ Հուսեյնը` 73. առկա էր երկրորդ փուլի հնարավորություն, սակայն Հուսեյնը հրաժարվեց հետագա պայքարից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]