Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բելգիայում Հայոց ցեղասպանությունը չճանաչող թուրք պատգամավորը հեռացվել է կուսակցության շարքերից

Բելգիայում Հայոց ցեղասպանությունը չճանաչող թուրք պատգամավորը հեռացվել է 
կուսակցության շարքերից

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի Հումանիստական ժողովրդավարական կենտրոն կուսակցության թուրք պատգամավոր Մահինուր Օզդեմիրը հեռացվել է կուսակցության շարքերից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով Massispost.com-ը, այս մասին պատմել է անձամբ Օզդեմիրը: Հումանիստական ժողովրդավարական կենտրոն կուսակցության ղեկավար Բենոիթ Լութգենն ավելի վաղը հայտնել էր իրենց վճռականության մասին, որ Հայոց ցեղասպանությունը ժխտող ցանկացած մեկը կհեռացվի իրենց քաղաքական ուժի շարքերից: «Մեր կուսակցության մեջ ցանկացած ժխտողի առկայության պարագայում նա անմիջապես կհեռացվի մեր շարքերից»,- ասել է Լութգենը:

Մահինուր Օզդեմիրը, ով առաջինն է Բելգիայի խորհրդարան մուտք գործել գլխաշորով, բոյկոտել էր խորհրդարանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար մեկ րոպե լռության պահը` հայտնելով, որ «Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը պարտադիր չէ»: Հետագայում նա հրաժարվել էր նաև ստորագրել իր կուսակցության ղեկավար Լութգենի կողմից առաջարկված կոմյունիկեն, որը 1915 թվականի դեպքերը ճանաչում էր որպես ցեղասպանություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]