Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկիտա Սիմոնյանը գոհ է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրության արդյունքից

Նիկիտա Սիմոնյանը գոհ է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրության արդյունքից

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ֆուտբոլի լեգենդ, Մոսկվայի «Սպարտակ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը գոհ է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների արդյունքներից: «Իհարկե, ես գոհ եմ: Էլ ում պետք է աջակցեի: Ով հայտարարեց Ռուսաստանում աշխարհի առաջնության անցկացման մասին: Բլատեր միշտ էլ բարեհամբույր է եղել ռուսական ֆուտբոլի նկատմամբ և նա շատ բան է արել համաշխարհային ֆուտբոլի համար: Հաշվի առնելով Բլատերի փորձը և դիվանագիտական մոտեցումն այս կամ այն հարցի նկատմամբ` նրան հավասարը չկա այս պահին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ-ին տված մեկնաբանությունում ասել է Սիմոնյանը:

ՖԻՖԱ-ի 65-րդ կոնգրեսի ժամանակ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Ժոզեֆ Բլատերը: Վերջինս արդեն 5-րդ անգամ է ընտրվում այդ պաշտոնում: ՖԻՖԱ-ում լինելով դեռևս 1975 թվականից, Բլատերն առաջին անգամ ՖԻՖԱ-ի նախագահ դարձավ 1998 թվականին: Նախագահի պաշտոնի համար պայքարում էին երկու թեկնածու` գործող նախագահը` Ժոզեֆ Բլատերը և Հորդանանի արքայազն Ալ Հուսեյնը: Ընտրություների ընթացքում առաջին փուլի ժամանակ Բլատերը հավաքեց 133 ձայն, իսկ Հուսեյնը` 73, ապա Հուսեյնը հրաժարվեց հետագա պայքարից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]