Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կանադա, Բրազիլիա, Մեքսիկա…System of a Down-ի «Արթնացրեք հոգիները» շրջագայությունը շարունակվում է

Կանադա, Բրազիլիա, Մեքսիկա…System of a Down-ի  «Արթնացրեք հոգիները» 
շրջագայությունը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության իրազեկմանը նվիրված System of a Down խմբի համաշխարհային շրջագայությունը շարունակվում է աշխարհի տարբեր երկրներում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով խմբի պաշտոնական՝ systemofadown.com կայքը, «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայության ընթացքում նախատեսվում է ևս մի քանի համերգ: Հունիսի 17-ին Միչիգանի Դետրոյթ քաղաքի «Էներջի» երաժշտական թատրոնում  («Energy music theatre») տեղի կունենա խմբի հաջորդ համերգը: Այնուհետև հունիսի 19-ին երաժիշտները հանդես կգան Կանադայի Տորոնտո քաղաքի Մոլսոն կանադական ամֆիթատրոնում («Molson Canadian Amphitheartre» ): Մեկ օր անց SOAD-ի տղաներն «Amnesia Rockfest»-ի շրջանակում ելույթ կունենան կանադական Մոնտեբելո քաղաքում:

Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքը System of a Down խմբին կհյուրընկալի սեպտեմբերի 24-ին՝ «Rock in Rio»-ի շրջանակում: Այնուհետև հաջորդ օրը խումբը Սան Պաուլոյի «Anhembi Arena»-ում կարթնացնի մարդկանց հոգիները:

SOAD-ի տղաների հաջորդ կանգառը Չիլին է. սեպտեմբեր 27-ին Սանտյագո քաղաքի «Santiago Gets Louder» փառատոնի շրջանակում նախատեսվում է նրանց ելույթը, իսկ սեպտեմբերի 30-ին նրանք հանդես կգան Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքի «Estadio Geba» սրահում: Ըստ ժամանակացույցի՝ հոկտեմբերին ևս երկու համերգ է նախատեսված: Ամսվա երրորդ օրը խումբը ելույթ կունենա Կոլումբիայի Բոգոտա քաղաքի «Parque Deportivo»-ում, իսկ հոկտեմբերի 6-ին Մեքսիկայի Մեխիկո քաղաքի «Sports palace»-ում:

«Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայության ընթացքում արդեն իսկ համերգներ են տեղի ունեցել Ինգլվուդ, Լոնդոն, Քյոլն, Լիոն, Բրյուսել, Ամստերդամ, Մոսկվա, Երևան քաղաքներում:

System of a Down խումբն աննկարագրելի համերգ պարգևեց հայ հանդիսատեսին: Հանրապետության հրապարակում ապրիլի 23-ին տեղի ունեցավ խմբի՝ Հայոց ցեղասպանության իրազեկմանը նվիրված «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայության երևանյան համերգը: Համերգի ընթացքում խումբը կատարեց յուրահատուկ ստեղծագործություններ.այն իսկապես մեծ արձագանք գտավ: Համերգի ժամանակ երգիչ Սերժ Թանկյանը հանդես եկավ հետաքրքիր և յուրահատուկ ելույթով, հետո էլ խոստովանեց, որ խումբը տպավորված է եղել համերգի մասնակիցների արձագանքով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]