Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով

Քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունում մայիսի 29-ին տեղի է ունեցել մոսկվաբնակ հայազգի անվանի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ, երկարամյա նվիրումի և արգասաբեր գործունեության համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին դիվանագետներ և լրագրողներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, բարձր պարգևը հայտնի քանդակագործին հանձնել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով իր խոսքում նկատել է, որ ինչպես Հայաստանում և Ռուսաստանում, այնպես էլ ողջ աշխարհում անվանի արվեստագետը վայելում է մեծ հեղինակություն, իսկ նրա աշխատանքները շարունակ արժանանում են բարձր գնահատականի:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով, բարձր գնահատելով Գեորգի Ֆրանգուլյանի ներդրումը հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում, շնորհավորել է նաև արվեստագետին` նրա 70-ամյա հոբելյանի առթիվ:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]