1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վիեննայում բարձր են գնահատել հայկական կոնյակը

Վիեննայում բարձր են գնահատել հայկական կոնյակը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայի «Kempinski» հյուրանոցի հանդիսությունների սրահում մայիսի 28-ին տեղի է ունեցել «Արարատ» կոնյակի համտեսի միջոցառում` կազմակերպված Ավստրիայում ՀՀ դեսպանության և «Արարատ» Երևանի կոնյակի գործարանի կողմից: Հանրապետության տոնին նվիրված միջոցառման կազմակերպչական և մասնագիտական շրջանների ներկայության ապահովման հարցերում հայկական կողմին իր օժանդակությունն է բերել Ավստրիայում «Պեռնո Ռիկար» ընկերության ներկայացուցչությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Իր ելույթում դեսպանը նշել է, որ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը 1918 թվականին հայ ժողովրդի պատմության կարևորագույն իրադարձություններից է, երբ բազմադարյա անկախության կորստից հետո վերականգնվել է ազգային պետականությունը: Նա նաև հույս է հայտնել, որ նման միջոցառումների կազմակերպումը խրախուսելու և նպաստելու է հայկական արտադրատեսականու արտահանմանն ու շուկաների ընդլայնմանը:

Ներկաներին ողջունել են «Արարատ» Երևանի կոնյակի գործարանի և «Պեռնո Ռիկար» ընկերության ներկայացուցիչները: Այնուհետև գործարանի աշխատակցուհին ներկայացրել է Հայաստանում կոնյակի արտադրության սկզբնավորման և զարգացման պատմությունը, ներկա արտադրատեսականին, ինչպես նաև արարողության մասնակիցներին ծանոթացրել է համտեսի մասնագիտական նրբություններին:

Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի կառավարության, մասնավորապես արտաքին գերատեսչության, առևտրատնտեսական շրջանակների ներկայացուցիչներ, Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, մասնագետ գինեգործներ, խմիչքի արտադրության և վաճառքի կազմակերպման հարցերում մասնագիտացած ընկերությունների ղեկավար անդամներ, լրագրողներ:

Ներկաները բարձր են գնահատել հայկական կոնյակի համային և որակական հատկանիշները: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]