1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ ՊՆ ղեկավարը կոչ է արել կենտրոնացնել ջանքերը հակառակորդի սադրանքներից զերծ մնալու համար

ՀՀ ՊՆ ղեկավարը կոչ է արել  կենտրոնացնել ջանքերը հակառակորդի սադրանքներից զերծ մնալու համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մայիսի 29-ին կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Կենտրոնական ապարատի ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությունը նվիրված էր 2015 թվականի մայիսի ընթացքում զինված ուժերում կատարված աշխատանքների, առաջիկա անելիքների և միջոցառումների քննարկմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ նախարար Սեյրան Օհանյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է հաշվետու ժամանակահատվածում առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների, ինչպես նաև 2015 թվականի ամառային զորակոչի շրջանակում ընթացող նախապատրաստական աշխատանքների վրա:

Վերլուծությունների և հարցադրումների միջոցով պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացվել են մայիսի ընթացքում զինված ուժերում անցկացված մարտական պատրաստության միջոցառումների, հրամանատարաշտաբային զորավարաժությունների, մարտական կիրառման պլանների ճշտումների, հանկարծակի ստուգումների արդյունքները:

Հատուկ անդրադարձ է կատարվել հատկապես զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում անցկացված հանկարծակի ստուգումներին, որոնց արդյունքների և ընդհանուր գնահատականի վերաբերյալ հաշվետու զեկույց է ներկայացրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Նա փաստել է, որ ընդհանուր առմամբ ստուգված զորամասերը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերվելու և առաջադրված խնդիրները կատարելու ունակ են:

Խորհրդակցությունը ևս մեկ անգամ փաստել է, որ անցած մեկ ամսվա ընթացքում, իբրև նախորդ ամիսների շարունակություն, պատշաճ կերպով իրականացվել են զինված ուժերի ուսումնական պլանով նախատեսված միջոցառումները, որոնցից հատկապես ուշագրավ են տեխնիկական, թիկունքային և բժշկական ապահովման զորամասերի անձնակազմի ներգրավմամբ անցկացված մարտավարամասնագիտական զորավարժությունը և Տաջիկստանի Հանրապետության տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի անակնկալ ստուգման գործողությունները, որոնց ընթացքում ազգային ստորաբաժանումները համատեղ ու ներդաշնակ գործողություններով կատարել են առաջադրված խնդիրները:

Ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվում սահմանային լարվածությունն ընդհանուր առմամբ թուլացել է՝ պաշտպանության նախարարը ներկաներին հորդորել է չտրվել հարաբերական անդորրի խաբուսիկ գայթակղությանը և լուրջ ուշադրություն դարձնել առաջնագծում ու մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության, մարտական հերթապահության կրման պայմանների, ամրաշինական կառույցների կատարելագործման միջոցառումներին: Նախարարը կոչ է արել առավել կենտրոնացնել ջանքերը՝ հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու համար:

Խորհրդակցության մասնակիցների ուշադրության կենտրոնում էին նաև առաջիկայում անցկացվելիք զորավարժությունների, ռազմամարզական հավաքների կազմակերպչական խնդիրները, ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման հարցերը, պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի, 2016-2020թթ. Զարգացման պլանի շրջանակում կատարվող աշխատանքները, որոնց վերաբերյալ հակիրճ զեկույցներ են ներկայացրել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից հատուկ ցուցում է տրվել նաև ռազմական ոստիկանության աշխատակիցներին՝ զինծառայողների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները մանրակրկիտ ուսումնասիրելու, համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ տանելու, ինչպես նաև զինծառայողների կողմից համազգեստի կրման կանոնները խստորեն պահպանելու ու վերահսկելու ուղղությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]