Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սեյրան Օհանյանն այցելել է ԱՅԲ կրթահամալիր

Սեյրան Օհանյանն այցելել է ԱՅԲ կրթահամալիր

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 29-ին այցելել է Երևանի ԱՅԲ կրթահամալիր։ Նախարարին ուղեկցում էին ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը և ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, Վարդան Ավետիսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կրթահամալիրի բակում աշակերտները հյուրերին դիմավորել են ռազմական պարերի ցուցադրությամբ, որից հետո Սեյրան Օհանյանը ԱՅԲ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանի և կրթահամալիրի գործադիր տնօրեն Արամ Փախչանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել դպրոցում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ցուցադրել են դպրոցի սաների ձեռքի աշխատանքները, այդ թվում՝ հենց դպրոցում ստեղծված ռոբոտները։ Կրթահամալիրի տնօրինությունը նախարարին ներկայացրել է նաև ԱՅԲ-ի առաջիկա պլանները, այն է՝ դպրոցին կից եկեղեցու, մանկապարտեզի և սպորտկենտրոնի կառուցումը։

Այնուհետև հյուրերը դպրոցի աշակերտական և ուսուցչական անձնակազմի հետ մեկտեղվել են դահլիճում, որտեղ ներկաներին ողջունել է Տեր Մեսրոպը՝ խոսելով ազգային բանակի դերի և նշանակության մասին։ Դպրոցի երգչախմբի ելույթներից հետո իր ողջույնի խոսքն է ասել նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նախարարը խոսել է տարբեր կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության մասին, առանձնացնելով կրթության և գիտության նախարարության հետ ծավալած համատեղ գործունեությունը, որը միտված է բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը։ Մատաղ սերնդին ազգային հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում ունեցած ներդրման, ինչպես նաև Հանրապետության օրվա առթիվ Սեյրան Օհանյանը ԱՅԲ դպրոցի տնօրինությանը, ուսուցիչներին և աշակերտներին խրախուսել է գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։ Միջոցառման ավարտին նախարարը պատասխանել է աշակերտների տարաբնույթ հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]