Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրասիական խորհուրդը հաստատել է ԵԱՏՄ-ում արտահանմանն աջակցության ծրագիրը

Եվրասիական խորհուրդը հաստատել է ԵԱՏՄ-ում արտահանմանն աջակցության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական խորհուրդը հաստատել է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) արտահանմանն աջակցության ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, խորհրդի անդամները ստորագրել են վերջին հինգ տարիների ընթացքում փոխադարձ առևտրի դինամիկայի փոփոխության պատճառների, ներքին շուկաներում խնդիրների հայտնաբերման և լուծման, եվրասիական տեխնոլոգիական հարթակների ստեղծման, ինչպես նաև ԵԱՏՄ-ի երկրների միջև մակրոտնտեսական և արժութա-ֆինանասական ոլորտում համագործակցության մասին փաստաթղթեր:

Ղազախստանում տեղի ունեցած հանդիպմանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ընդհանուր առմամբ ստորագրվել է 18 փաստաթուղթ, ներառյալ՝ մինչև 2018թ. Էլեկտրական շարժիչներով տրանսպորտի արտադրությանան և օգտագործման խթանմանն ուղղված միջոցառումների ծրագրի և ԵԱՏՄ երկրներում մինչև 2017 թ. թեթև արդյունաբերության զարգացման վերաբերյալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am