Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բլատերը 5-րդ անգամ դարձավ ՖԻՖԱ-ի նախագահ

Բլատերը 5-րդ անգամ դարձավ ՖԻՖԱ-ի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում արդեն 5-րդ անգամ վերընտրվեց Ժոզեֆ Բլատերը, քանի որ երկրորդ թեկնածուն` արքայազն Ալ Հուսեյնը հանել է իր թեկնածությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 79-ամյա Բալտերը 5-րդ անգամ դառնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ: Շվեյցարական Ցյուրիխ քաղաքում անցկացվող ՖԻՖԱ-ի 65-րդ կոնգրեսում կայացած ընտրությունների առաջին փուլում գործող նախագահ 79-ամյա Բլատերը հավաքել է 133 ձայն, իսկ երկրորդ թեկնածու Ալ Հուսեյնին` 73: Նման արդյունքի դեպքում քվեարկությունը տեղափոխվում է երկրորդ փուլ: Սակայն Ալ Հուսեյնին հանել է իր թեկնածությունը:

Բլատերը ՖԻՖԱ-ում է 1975 թվականից: ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1998 թվականից: Բլատերն ընտրվել է նախագահ 1998 թվականին` հաղթելով ՈՒԵՖԱ-ի նախագահ Լենարտ Յուհանսոնին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]