Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանական բանակում զինվոր է սպանվել

Ադրբեջանական բանակում զինվոր է 
                        սպանվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կասկածելի հանգամանքներում 2015 թվականի ապրիլի 21-ին մահկանացուն է կնքել Ադրբեջանի զինված ուժերի թիվ 171 զորամասի Գեդաբեկի «Գարթալ 2» կոչված (Ալագյոլլար) ստորաբաժանման 25-ամյա պայմանագրային զինծառայող Սամեդ Ալի օղլու Միրիեւը: Նրա մայրն ու ազգականները պնդում են, որ Սամեդ Միրիեւին սպանել են նրա ընկերները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանգուցյալի մայրը` Շամխորի Փոշանլը գյուղի բնակիչ Էրքինազ Ալի գըզը Մամմադովան «Ենի Մուսավաթ»-ին հղած նամակում որդու մահվան հետ կապված սարսափազդու փաստեր է բացահայտել: Նա պատմել է, որ իր որդուն սպանել են նրա ծառայակից 4 ընկերները, փաստը քողարկելու համար պատկան մարմինները ճնշումներ են կատարել իրենց վրա, թիվ 171 զորամասի հրամանատար, գեներալ Ռովշան Աքբարովը ոստիկանության միջոցով վռնդել է իրեն եւ չի ցանկացել ընդունել եւ լսել իր բողոքը:

«Որդուս սպանել էեն 4 պայմանագրային զինծառայողներ: Կորպուսի ներկայացուցիչները կեղծ լուրեր տարածեցին, թե որդիս ինքնասպանություն է գործել: Որդուս դիակը տվեցին երկու պայմանագրային զինծառայողներ ձեռքը: Նրանք թույլ չտվեցին անգամ լողացնել դիակը: Որդուս հուղարկավորեցին գործադիր ղեկավարի ճնշման տակ: Ասացին՝ կօգնեն, Սամեդին շեհիդի կարգավիճակ կտան: Ոչինչ չարեցին: Թաղման հաջորդ օրը գնացի Ղազախի ռազմական դատախազ Շահին Զամանովի մոտ: Առանց ստանալու փորձաքննության եզրակացությունը՝ նա ասաց, թե որդիս ինքն է խփել իրեն: Մահվանից առաջ որդիս եղբորը` Նիջաթին sms էր ուղարկել եւ նշել, որ ինքը մահանում է, եւ իր արյան համար պատասխանատու են Ջավադովը, Աբիլովը, Հաջիեւը ու Գարաեւը: Պայմանագրային զինծառայողր Հաջիեւը որդու հեռախոսի միջից ջնջել էր այդ ուղերձը: Նրանցից միայն Ջամալ Հաջիեւին գիտեմ: Որդիս գրել էր. «Նրանք միացել են իրար ինձ կոտրելու համար, չկարողացան եւ կռիվ սարքեցին»: Ռազմական դատախազ Շահին Զամանովին հարցրի` այդ ինչպես է, որ որդուս ուղարկած ուղերձը հեռախոսից ջնջվել է նրա մահվանից հետո, ասաց` ինքն է ջնջել: Էդ ոնց է, որ մարդը կարող է մահանալուց հետո sms ջնջել: Հետո էլ ասաց, թե Հաջիեւը հեռախոս չի ունեցել, օգտվել է որդուս հեռախոսից եւ պատահաբար ձեռքը դիպչել եւ ջնջել է ուղերձը: Ասում եմ, իսկ ինչու է այդ մարդկանց անունները նշել ուղերձում, պատասխան չտվեց», -պատմել է զինվորի մայրը:

Կինը նաեւ նշել է, որ գեներալ Ռովշան Աքպերովը ոստիկան Մեհտիեւի միջոցով վռնդել է իրեն ընդունելությունից:  

«Մեհտիեւն ինձ ասում է, թե ինչու ես շոու սարքում: Որդուս սպանությունը սրանք շոու են համարում: Աբիլովն ասում է, թե որդիս սարից ընկել է, այդ պատճառով է գլուխը կապտել: Անգամ ասացին, թե որդուս մարմինը սարից իջեցնելու ժամանակ ձեռքներից ընկել է: Որդուս մարմնի վրա կապտուկներ կային: Ռազմական կոմիսարն է դա տեսել, բայց քաջություն չունի այդ մասին ասելու: Ինձ ասում են, թե որդուս մարմնի վրայի կապտուկները մահացածի լաքաներ են: Ժամը 5-ին մահացած մարդու վրա գիշերվա 2-ին լաքա կմնա՞ր: Իսկ Ռովշան Աքպերովը ինձ կորպուսից վռնդել էր տալիս: Երբ երկրորդ անգամ եղա Շահին Զամանովի մոտ, ասաց, թե որդիս, իբր, ինքնասպան է եղել հայհոյանքի պատճառով: Մարդը հայհոյանքի համար միթե ինքնասպան կլինի: Որդիս որպես պայմանագրային զինծառայող գործի ընդունվելու համար բանկից 1200 մանաթ վարկ էր վերցրել», -ասել է նա:

Հանգուցյալի մայրը պատմել է, թե որդին իրեն ասել է, որ այս տարվա փետրվարից սկսած իրեն սպառնում են, ինչը եւս նրա մահվան պատճառներից մեկը կարող է լինել:

«Այս տարվա փետրվարին Սամեդը դիպուկահարի կուրսերի գնալու համար սարից իջնելու ժամանակ մառախուղում կորել էր: Նրան պետք է դիմավորեր լեյտենանտ Էլմադին Ազիզովը: Նա դա չի արել, ինչի հետեւանքով որդուս գտել են գիշերը ժամը 2-ին: Ցրիտից նա սառել էր եւ ետ բերելու համար սնուցման բժշկական համակարգ են միացրել: Էլադինը որդուս ասել է, որ հրամանատարին չպատմի այն մասին, որ չի դիմավորել նրան: Սամեդը նրան հարցրել է, թե ինչու էր ուզում, որ ինքը մեռնի: Էլմադինին խիստ նկատողություն են տվել: Սա էլ որդուս ասել էր, թե գլխին խաղ է բացելու: Կուրսերից որդիս վերադարձավ Սարատովկա գյուղում գտնվող զորամաս: Ինձ զանգեց եւ ասաց, որ այդտեղ Էլշան Զեյնալով անունով շտաբի պետը նեղացնում է իրեն: Այս բոլորը միջադեպերը հենց Էլմադին Ազիզովն է սարքել: Շտաբի պետին եւս նա է սովորեցրել նեղացնել որդուս: Որդուս ամուսնանալու համար արձակուրդ հենց նա չի տվել: Ղազախի ռազմական դատախազ Շահին Զամանովը, Շամխորի գործադիր ղեկավար Ալիմփաշա Մամմադովը եւ գեներալ Ռովշան Աքպերովը աշխատում են ծածկել-թաղել այս գործը: Իմ նամակներին պատասխան տվող չկա: Որդուս աչքի տակ եւ մեջքի վրա ծեծի հետքեր կային: Այսքան ապօրինություն չի լինի: Որդուս սպանել, ուղարկել են ինձ: Նա զորամաս էր գնացել նոյեմբերի 27-ին: 5 ամսվա պայմանագրային զինծառայող էր: Նրանք կերան որդուս գլուխը: Զինծառայություը 1,5 տարի անցկացրել էր Նախիջեւանում: Շամխորի գործադիր ղեկավար Ալիմփաշա Մամմադովն ինձ ասում է, թե այս գործը բանակում է եղել, գնա, նրանք օգնեն: Իսկ նրանց մոտ գնալիս էլ` չեն ընդունում ինձ: Որդուս սպանողները փող են տալիս իրավասու մարդկանց, որպեսզի գործը չբացահայտվի: Շահին Զամանովը կաշառք է վերցնում եւ լռում: Սա զինվորի մոր աղաղակ է: Պետական չինովնիկները, օգտվելով որդուս մահից, ցանկանում են փող աշխատել: Հավաքարարությամբ որդի եմ մեծացրել, վերջն էլ սա էՀայերնիքը պաշտպանող դիպուկահարի, մարզիկի նկատմամբ հարգանքը սա՞ է: Որդիս ձեռնամարտի մրցանակ ունի: Զորամասում նրա «Պատվոգիրը» գողացել են», - նշել է Մամմադովան

Է.Մամմադովան պատմել է նաեւ որդու հասցեին չարախոսելու մասին:

«Ասում են, թե որդիս չէր հարգում բանակային կանոնները: Եթե այդպես էր, ինչու նրան չէին ձերբակալում: Շամխորում համընդհանուր ապօրինություն է տիրում: Փողոցով անցնող թմրամոլին անգամ 3-4 հազար մանաթ փողի դիմաց պայմանագրային զինծառայող են ընդունել: Իսկ իսկական դիպուկահարին սպանում են: Դիմում եմ երկրի նախագահին, որ օգնի ինձ: Կորպուսի հրամանատարի հեղինակությանը վնաս չհասցնելու համար ցանկանում են կորցնել` կեղտոտել որդուս արյունը: Ինձ բացահայտ ասում են, թե, իբր, որդիս մեղավորություն ուներ, հետո ուրանում են իրենց ասածը: Ի՞նչ է, մեղավորին պետք է սպանել: Տղաս բոլոր տեղերից դրական բնութագիր ունի: Թիվ 171 զորամասում մահացածներից բոլորի համար նույնն են ասում, թե ինքնասպան է եղել: Ի՞նչ է, մեր բանակում բոլորը ինքնասպան են լինում: Ոչ ոք չի հետաքրքրվում»,- դժգոհել է զինվորի մայրը:

Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցությունը իշխանություններից պահանջել է վերջ դնել բանակում ոչ մարտական պայմաններում զինվորների մահերին:

 «Թուրան» լրատվական գործակալության հաղորդմամբ, այդ մասին տարածած հայտարարության մեջ կուսակցությունը իշխանություններին կոչ է արել հետաքննել ոչ մարտական պայմաններում մահացած զինվորների, այդ թվում մայիսի 23-ին Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության Բինագադիի զորամասում կասկածելի հանգամանքներում զոհված 25-ամյա զինծառայող Թափդըղ Բաբաշովի մահվան հանգամանքները, եւ այդ մասին տեղեկացնել հանրությանը:

Հայտարարության հեղինակները անհանգստություն են հայտնել ոչ մարտական պայմաններում զինվորների եւ սպաների զոհվելու առնչությամբ:

Ադրբեջանի ԱԻՆ զորամասում զինվոր Թափդըղ Բաբաշովը անցյալ շաբաթ մահացել էր չպարզաբանված հանգամանքներում: Բաբաշովը զինծառայության էր կանչվել ընդամենը մեկ ամիս առաջ:

Ադրբեջանի պաշտոնական կառույցները չեն անդրադարձել Բաքվի պետհամալսարանը գերազանցության դիպլոմով ավարտած զինծառայողի կասկածելի մահվան հանգամանքներին: Զինվորի մայրը Youtube-ում հանդես է եկել տեսադիմումով, որում համոզմունք է հայտնել, որ որդին մահացել է ոչ թե շենքի 4-րդ հարկից ընկնելու հետեւանքով, ինչպես ներկայացրել են զորամասում, այլ նրան սպանել եւ նետել են ցած:

Ադրբեջանի ՊՆ կողմից կորուստները թաքցնելու կամ զինծառայողների մահվան պատճառների մասին ապատեղեկատվությունը շարունակվում է: Հայկական կողմը ադրբեջանական բանակի կորուստների իրական պատկերը բացահայտելու նպատակով ստիպված դիմում է ոչ պաշտոնական աղբյուրների օգնությանը:

ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազն 71 զինծառայող եւ 31-ից ավելի վիրավոր:

2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են 16 զինծառայողների մահը (ադրբեջանական «Խազար» հետազոտական կենտրոնի տվյալներով` 19 զոհ): Պաշտոնական տվյալներով` նրանցից 6-ը մահացել են ոչ մարտական պայմաններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]