Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մինչ տարեվերջ Վեդիի և Կապսի ջրամբարների շինարարության մրցույթ կհայտարարվի

Մինչ տարեվերջ Վեդիի և Կապսի ջրամբարների շինարարության մրցույթ 
կհայտարարվի

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ոռոգման քաղաքականության արդյունավետ իրականացումն ապահովելու համար ակտիվորեն ընթանում են ջրամբարների նախագծման և կառուցման աշխատանքները: Ինչպես Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացման ժամանակ հայտնեց Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, նախատեսվում է, որ 2015-ի վերջին կհայտարարվի Վեդիի և Կապսի ջրամբարների շինարարության մրցույթը: «Վեդիի ջրամբարի միջոցով 29 միլիոն խորանարդ ջուր ամբարելու հնարավորություն կունենանք: Ջուրը կուղղվի Արարատյան դաշտի ոռոգմանը: Շիրակի մարզում գտնվող Կապսի ջրամբարի դեպքում 25 միլիոն խորանարդ մետր ծավալ ենք նախատեսում, բայց հիմքերն այնպես ենք ստեղծում, որ 60 միլիոն ջուր պահեստավորելու հնարավորություն ունենանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեղեկացրեց Արամ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմը Ճապոնիայի կառավարության հետ սկսել է ուսումնասիրությունները Եղվարդի ջրամբարի կառուցման շուրջ: Ծրագրվում է, որ մինչ տարեվերջ կավարտվեն տեխնիկա-տնտեսական ուսումնասիրությունների ու կառուցման հիմնավորման փուլերը:

Նա կարևորեց անցյալ տարվանից սկիզբ առած՝ Քաղցրաշենի և Գեղարդալճի ջրագծերի անցկացման աշխատանքների կատարումը: «Դրանք հզոր ջրամատակարարման պրոցեսներ են, ինչպես նաև Մեղրիի ինքնահոս ջրամատակարարման համակարգը, որի շինարարության աշխատանքներն սկսվեցին 2014-ին. աշխատանքները կատարվել են 60 տոկսով»,- նշեց Արամ Հարությունյանը` ավելացնելով, որ 2014-ին 6 ջրօգտագործող ընկերություններ մտել են ինքնաֆինանսավորման դաշտ, ինչը նշանակում է, որ նրանք օգտագործել են միայն ինքնահոս ջուր: «Եթե ջուրը ինքնահոս է օգտագործվում, կա ֆինանսական ճեղքվածքներից խուսափելու» հնարավորություն,- ասաց պաշտոնյան:

Արամ Հարությունյանը շեշտադրեց նաև 84 ջրաչափական կետերում հաշվիչների տեղադրումը, ինչը թույլ կտա ժամանակի իրականա ռեժիմում էլեկտրոնային միջոցներով հետևել ջրառի գործառույթի իրականացմանը և հետագայում ճիշտ հաշվառում կատարել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]