Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայ երիտասարդը 16 անց տարի անց գտել է դպրոցական տարիքում իրեն նվերների տուփ ուղարկած իռլանդացի աղջկան

Հայ երիտասարդը 16 անց տարի անց գտել է դպրոցական տարիքում իրեն նվերների 
տուփ ուղարկած իռլանդացի աղջկան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քսանչորսամյա իռլանդուհի Քլեր Ֆահինն անակնկալ շնորհակալական նամակ է ստացել հայ երիտասարդից, ում դեռևս 1999 թվականին դպրոցական ծրագրի շրջանակներում նվերների տուփ էր ուղարկելˋ զարգացող երկրների երեխաներին օգնելու ծրագրի շրջաբնակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով իռլանդական The Independent-ը, այս մասին իռլանդուհին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: «Երբ ես 8 տարեկան էի, զարգացող երկրների երեխաների համար նվերներով լի տուփեր էինք ուղարկում, որտեղ մատիտների, ձեռնոցների և լիքը այլ մանր-մունր իրերի հետ դրել էի նամակ: Այս առավոտˋ 16 տարի անց, ես նամակ ստացա հայաստանցի մի մարդուց, ով նշում է, որ այս ողջ ժամանակահատվածում ինձ է փնտրելիս եղելˋ որպեսզի նվերի տուփի համար շնորհակալություն հայտնի: Նա լուսանկարել է իմ երկտողը և ուղարկել այս հաղորդագրությունը: Սա հրաշալի է»,- գրել է Ֆահինը:

Հայաստանի բնակիչ Արսեն Խաչատրյանը 16 տարի պահել է կոշիկի տուփը, որի մեջ դրված են եղել նվերները և նամակը, ուր ութամյա աղջնակը խնդրել էր նվերն ստացողին իրեն ուղարկել իր լուսանկարը: Արսեն Խաչատրյանը Քլերին գտել է «Ֆեյսբուք»-ի միջոցով, նրան ուղարկել է նամակի լուսանկարը: «Ես միշտ ցանկացել եմ իմ երախտագիտությունը հայտնել նվերի տուփի համար»,- ասել է Խաչատրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]