Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կաթ արտադրողները միավորում կհիմնեն

Կաթ արտադրողները միավորում կհիմնեն

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կաթ արտադրողների շահերի պաշտպանության նպատակով կաթ արտադրողների միավորում կստեղծի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նարիա Զոհրաբյանի հարցին, որ Լոռու մարզում կաթ վերամշակող ընկերություններ են փակվել՝ կաթի գնի նվազման և Ուկրաինայից կաթի փոշի ներկրելու արդյունքում` Սամվել Գալստյանը նշեց. «Ճիշտ եք, կաթի գինը վերջին ամիսներին ցնցումներ գրանցեց: Մինչ այդ նախարարը իր մոտ հրավիրեց կաթ վերամշակող ձեռնարկություններին ու հայտարարեց, որ չպետք է 150 դրամից պակաս գնով կաթ մթերել»:

Փոխնախարարի խոսքով` ամռան ամիսներին  միշտ էլ կաթի գինը 20-30 դրամով նվազում է` կապված կաթի բաղադրության մեջ յուղայնության նվազման հետ, բայց դա չպետք է առիթ դառնա 100-110 դրամով կաթ մթերելու համար: Նա նույնիսկ մատնանշեց մի դեպք, երբ Լոռու մարզի համայնքներից մեկի ղեկավարն ինքն է 110 դրամով կաթ մթերել ու իրացրել 130 դրամով:

Ինչ վերաբերում է կաթի փոշու ներկրմանը, ապա փոխնախարարը հայտնեց, որ հանձնարարական է եղել՝ օրենքների շրջանակներում որոշ երկրներից ներկրվող կաթի և դրա որակի վերահսկման հարցերով կոշտ քաղաքականություն իրականացնել, որը կնպաստի գների կայունացմանը: «Իսկապես ՀՀ է ներկրվել 45 տոննա կաթի փոշի, որը, հավանաբար, շահեկան վիճակ չի ապահովում մաքուր և անարատ կաթ մթերող ընկերությունների համար»,- ընդգծեց Սամվել Գալստյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]