Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Տարին բարենպաստ է և ծիրանի, և խաղողի համար. գյուղատնտեսության փոխնախարար

Տարին բարենպաստ է և ծիրանի, և խաղողի համար. գյուղատնտեսության 
փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսական մթերքներն էական վնասներ չեն կրել եղանակային պայմաններից և տարին բարենպաստ կլինի թե ծիրանի, և թե խաղողի համար: «Գյուղատնտեսությունը մինչ օրս բնակլիմայական պայմաններից` ձմռան ցուրտ, գարնանային ցրտահարություն, նույնսիկ այսօրվա կարկտահարություններ, որոնք յուրաքանչյուր տարի նկատվում են, էական ազդեցություն չի կրել: Կանխատեսում ենք, որ այս տարի ծիրանի արտադրությունը կգերազանցի 2013 թվականի մակարդակը, երբ ունեցել ենք 88 հազար տոննա ծիրանի բերք: Անցյալ տարի արտադրվել է 14 հազար 900 տոննա ծիրան: Տարին շատ նպաստավոր է, բայց ժամանակից առաջ չընկնենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:

Ինչ վերաբերում է խաղողի բերքին և մթերմանը, ապա գյուղատնտեսության նախարարությունը հանդիպումներ է կազմակերպել վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ, ֆիքսվել են յուրաքանչյուր ձեռնարկության կարողություններն ու մթերման հնարավորությունները: «Մթերման ծավալները, մեր հաշվարկներով, 180-190 տոննա կկազմի: Այս տարի խաղողի աննախադեպ բերք կա բոլոր խաղողամշակ մարզերում: Եթե հիշում եք, տարիներ շարունակ խաղողի մթերման գները 5-ական դրամով բարձրացել են, այս տարի, չգիտեմ, գների բարձրացում կլինի, թե ոչ, բայց խաղող անպայման կմթերվի ու այդ քննարկումները կայացել են»,-հայտնեց փոխնախարարը: Նա նշեց, որ ներկայում խոսք է գնում խաղող վերամշակող մեկ-երկու ձեռնարկության ավելացման մասին:

Սամվել Գալստյանը նաև հայտնեց, որ գյուղատնտեսական մթերքների արտահանման ծավալներն ավելացել են 5-6 անգամ: «Մեկ-երկու տարիների ընթացքում մենք պլանավորում ենք ինքնաբավ դառնալ բանջարեղենի մասով»,-ասաց Սամվել Գալստյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]