1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արդարադատության նախարարի տեղակալը ՌԴ-ում խոսել է միջազգային իրավունքի համակարգի հեռանկարների մասին

Արդարադատության նախարարի տեղակալը ՌԴ-ում խոսել է միջազգային 
իրավունքի համակարգի հեռանկարների մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի միջազգային իրավունքի ասոցիացիայի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում մայիսի 28-ին տեղի է ունեցել կլոր–սեղան քննարկում, որի բանախոսներն են եղել ՄԱԿ-ի իրավական խորհրդի և իրավական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Միգել դե Սերպա Սուարեսը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, hանդիպմանը քննարկվել են միջազգային օրակարգի արդիական հարցեր, որոնք վերաբերել են աշխարհի պետությունների ավելի փոխկապակցված լինելուն, պետություններում առկա իրավական կարգավիճակին, ինտեգրացիոն գործընթացների հնարավոր խորացմանը և պետությունների առջև ծառացած մարտահրավերներին:

Կլոր–սեղան քննարկմանն անդրադարձել են նաև միջազգային իրավահարաբերությունների կիզակետում գտնվող թեմաներին՝ չշրջանցելով ժամանակակից փոխակերպումները, մարտահրավերները և զարգացման հեռանկարները: Քննարկմանը ելույթ է ունեցել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ով անդրադարձել է ժամանակակից աշխարհում ինտեգրացիոն դերի կարևորությանը, Եվրասիական տնտեսական միության առանձնահատկություններին և հեռանկարներին:

Այս համատեքստում քննարկվել են իրավական համակարգի կարգավորման հեռանկարները, զարգացմանն ուղղված աշխատանքները: Մասնակիցները նաև անդրադարձել են միջազգային իրավական խնդիրների զարգացման հարցերին, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության գործընթացներին, որտեղ սահմանված են մի շարք հիմնարար հարցեր, որոնց լուծումը մեծապես կախված է անդամ երկրների ջանքերից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]