Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ամառային ընթերցանություն». դպրոցականը կարող է վճարել մեկ գրքի արժեքն ու կարդալ տնակ-գրապահարանի բոլոր գրքերը

«Ամառային ընթերցանություն». դպրոցականը կարող է վճարել մեկ գրքի արժեքն ու 
կարդալ տնակ-գրապահարանի բոլոր գրքերը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դպրոցականներն ամռանը տխրելու առիթներ չեն ունենա: Բազմազան ու հետաքրքիր գրքեր, յուրահատուկ գրական հանդիպումներ... Հունիսի 1-ից մեկնարկում է «Զանգակ» հրատարակչության նախաձեռնած «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագիրը: Այն անցկացվում է արդեն երկրորդ անգամ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Զանգակ» հրատարակչության ծրագրերի ղեկավար Լեյլա Առաքելյանը նշեց, որ նախորդ տարի ծրագրին մասնակցել են հարյուրավոր դպրոցականներ:

«Մասնակիցներից 21-ը ճանաչվեցին լավագույն, 52-ը՝ ակտիվ ընթերցողներ: Ծրագրի տնակ-գրապահարանները 6 ամսով հյուրընկալվեցին լավագույն ընթերցողների դպրոցներում, ինչը հնարավորություն տվեց այդ դպրոցների աշակերտներին՝ ընթերցելու տնակի ողջ տեսականին»,-նշեց նա: Ուսումնական տարվա ընթացքում լավագույն ընթերցողները նաև գրական միջոցառումներ «նվիրեցին» իրենց դպրոցական ընկերներին:

«Ծրագրին կարող են մասնակցել նախադպրոցական ու դպրոցական տարիքի բոլոր երեխաները: Յուրաքանչյուր այցելու, ծրագրում ընդգրկված որևէ գրախանութից ձեռք բերելով ընդամենը մեկ գիրք, որի համար վճարում է 2500 դրամ, դառնում է մասնակից, ստանում է քարտ, որն իրեն արտոնություններ է ընձեռում: Մեկն այն է, որ քարտով հնարավորություն է ունենում անվճար փոխանակել գրքերը և ամռան ընթացքում կարդալ ծրագրի բոլոր գրքերը»,-նշեց Լեյլա Առաքելյանը:

Ծրագրի շրջանակում հնարավոր կլինի մասնակցել նաև գրական հանդիպումների: Նախատեսված է այս տարի կազմակերպել շուրջ 20 հանդիպում՝ շնորհանդեսներ, թատերական միջոցառումներ, քննարկումներ և այլն: Միջոցառումներին հնարավոր է ծանոթանալ  zangak.am/amar/mijocarumner  կայքի միջոցով:

«Ամառային ընթերցանություն» ծրագիրը մեկնարկել է 2014-ին: Գործընկեր 26 գրախանութներում տեղադրված տնակ-գրապահարանները մասնակիցներին հնարավորություն են տվել ընթերցելու հրատարակչության երկու տասնյակից ավելի գրքեր, մասնակցելու բազմաթիվ գրական և թատերական միջոցառումների:

Այս տարի «Ամառային ընթերցանություն»-ը կշարունակվի մինչև օգոստոսի 31-ը: Ծրագիրը գործում է Երևան, Աբովյան, Արտաշատ, Արմավիր, Գյումրի, Իջևան, Կապան, Հրազդան, Ճամբարակ, Վանաձոր, Ստեփանակերտ քաղաքներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]