Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սաուդյան Արաբիայում շիական մզկիթի մերձակայքում ականապատ մեքենա է պայթել

Սաուդյան Արաբիայում շիական մզկիթի մերձակայքում ականապատ մեքենա է 
պայթել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի արևելյան հատվածում` Դամմամ քաղաքում, մայիսի 29-ին ականապատ մեքենա է պայթել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պայթյունը որոտացել է շիական «Անուդ» մզկիթի մերձակայքում: Նախնական տեղեկություններով չորս զոհ է գրանցվել:

Մահապարտ-ահաբեկիչն իի վրա ամրացված պայթուցիկը գործի է դրել աղոթքից հետո` մարդկանց մզկիթից դուրս գալու ժամանակ:

Մոտ մեկ շաբաթ առաջ «Իսլամական պետության» ահաբեկիչները նմանատիպ ահաբեկչություն իրականացրել էին Ալ Կադիհ գյուղաքաղաքում, որը գտնվում է Աշ Շարկիա նահանգում` Դամմամ քաղաքի մերձակայքում: Նահանգն, ի տարբերություն մյուս շրջանների, բնակեցված է շիաներով, և կրոնական հողի վրա նմանտիպ միջադեպերը հաճախակի են:

Նախորդ ահաբեկչության ժամանակ զոհվել էր 22, վիրավորվել՝ մոտ հարյուր մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]