Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Սպորտլանդիա-2015» մարզական միջոցառումն անցկացվել է Մարտունի քաղաքում

«Սպորտլանդիա-2015» մարզական միջոցառումն անցկացվել է Մարտունի 
քաղաքում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում մայիսի 27-ին անցկացրել է 5-6-րդ դասարանների աշակերտների միջև «Սպորտլանդիա-2015» մարզական միջոցառումը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին:

Միջոցառման թեժ պայքարում հաղթողի կոչումը նվաճել է Մարտունու N 2 հիմնական դպրոցը, երկրորդ տեղը զբաղեցրել է Գավառի N 2 միջնակարգ դպրոցը, երրորդ տեղը` Սևանի N 1 հիմնական դպրոցը:

Միջոցառման հաղթող դպրոցները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Մարտունու քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են համապատասխան կարգի հավաստագրերով, իսկ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից՝ գավաթով և նվերներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]