Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ցյուրիխում ընթացող ՖԻՖԱ-ի կոնգրեսում ռումբի սպառնալիք է հնչել

Ցյուրիխում ընթացող ՖԻՖԱ-ի կոնգրեսում ռումբի սպառնալիք է հնչել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցյուրիխում ընթացող ՖԻՖԱ-ի 65-րդ կոնգրեսի ժամանակ շվեյցարական ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ կոնգրեսի դահլիճում ռումբի պայթյունի սպառնալիք կա:

Հաղորդագրությունը տեղական ոստիկանությունը ստացել է տեղական ժամանակով 11:00-ին: Դեռևս հայտնի չէ, արդյոք կշարունակի՞ իր աշխատանքը ՖԻՖԱ-ի կոնգրեսը, սակայն կոնգրեսը հյուրընկալած շենքի շուրջբոլորը հանգիստ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է  ՏԱՍՍ-ը:

Մայիսի 29-ին ՖԻՖԱ-ի 65-րդ կոնգրեսի ժամանակ պետք է ընտրեն ՖԻՖԱ-ի նոր նախագահին: ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին կմասնակցեն երկու թեկնածու՝ ՖԻՖԱ-ի գործող նախագահ 79-ամյա Բլատերը և Հորդանանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ալի բին ալ Հուսեյնը: 


Լուսանկարը` ТАСС/EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]