1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ երիտասարդները կոչ են անում սուգը փոխարինել պայքարով

Հայ երիտասարդները կոչ են անում սուգը փոխարինել պայքարով

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ երիտասարդների կազմակերպած բացօթյա ցուցադրությունը առանձնահատուկ պատգամ է պարունակում: Երևանի Սիրահարների զբոսայգում մայիսի 28-ին տեղի ունենցած «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա» խորագրով ցուցադրությունը  նվիրված է 20-րդ դարում հայ ազգի համար առանցքային նշանակություն ունեցած երկու պատերազմներին՝ Հայրենական Մեծ պատերազմին և Արցախյան գոյապայքարին: Բացօթյա ցուցադրությունը ներառում էր Արցախյան պատերազմի և Հայրենական Մեծ պատերազմի կարևորագույն և առանցքային դրվագների մասին տեղեկատվություն, երկու պատերազմներում մեծ դերակատարում ունեցած հայորդիներից  շատերի լուսանկարները և արդեն թևավոր դարձած խոսքերը:

Կազմակերպիչների հավաստմամբ՝ նման միջոցառումները պարբերական բնույթ ունեն և տարվա ընթացքում  իրականացվում են տարբեր ձևաչափերով: Դրանց միջոցով «Համահայկական երիտասարդական շարժում» հասարակական կազմակերպությունը ձգտում է երիտասարդության շրջանում բարձրացնել ռազմահայրենասիրական ոգին: Հասարակական կազմակերպության նախագահ Կառլեն Խաչատրյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում  նշեց. «Հատկապես ներկայում երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանն անդրադառնալը առավել քան հրատապ է ու կարևոր»:

 Ցուցապաստառների վրա ցուցահանդեսի այցելուները կարող էին տեսնել Մոնթե Մելքոնյանի, Թաթուլ Կրպեյանի, Մովսես Գեորգիսյանի, Լեոնիդ Ազգալդյանի, Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան), Աշոտ Ղուլյանի (Բեկոր) և այլ հայորդիների կենսագրություններն ու պատգամները: Առանձին ցուցապաստառներով ներկայացված էին Հայրենական Մեծ պատերազմի հայազգի մարշալները, պատերազմի շրջադարձային դրվագներն, ինչպես նաև հայերի մասնակցությունն այդ պատերազմին:

Ցուցահանդեսը գրավել էր նաև այգու պատահական այցելուների ուշադրությունը: 17-ամյա Արամը գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց որ, թեև պատահական է եկել այգի, այդուհանդերձ տպավորված է ցուցադրությամբ: Նա հավելեց նաև, որ իր համար բացահայտել է Արցախյան Գոյամարտի հերոսների, ում մասին նախկինում չէր լսել:

Սիրահարների այգում տիրում էր տոնական մթնոլորտ. Հնչում էր հայրենասիրական երաժշտություն, իսկ կազմակերպության կամավորները բոլոր այցելուներին տեղեկատվական թերթիկներ և ՀՀ եռագույն դրոշներ էին բաժանում: Միջոցառումը նախաձեռնել էր «Համահայկական երիտասարդական շարժում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]