Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանությունը երևանյան բնակարանագողին հայտնաբերել է Արմավիրում

Ոստիկանությունը երևանյան բնակարանագողին հայտնաբերել է Արմավիրում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը երևանյան բնակարանագողին հայտնաբերել է Արմավիրում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մայիսի 20-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հովհաննես Բ.-ի տնից գողություն է կատարվել:

Պարզվել էր, որ ժամը 08.30-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ եղանակով մուտք էին գործել բնակարան և գողացել սննդամթերք, պլանշետ և թվային ֆոտոխցիկ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1973թ. ծնված Հայրապետ Մ.-ն, որը մայիսի 26-ին, ժամը 15.05-ին, Արմավիր քաղաքի Չարենցի փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Գողոնն առգրավվել է: Կատարվում է քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]