Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սևանում և Գավառում գրանցվել է ուժեղ պտտահողմ

Սևանում և Գավառում գրանցվել է ուժեղ պտտահողմ

ԳԱՎԱՌ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գավառի և Սևանի տարածաշրջաններում մայիսի 28-ին, ժամը 15:30-16:00-ի սահմաններում ավերիչ ուժի պտտահողմ է գրանցվել: Ւնչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնից, քամու արագությունը Սևանի տարածքում կազմել է 22, Գավառի տարածքում՝ 10-15 մետր/վայրկյանում:

Պտտահողմը վնասել է Սևանի մարզադպրոցի 240 քմ մակերեսով թիթեղապատ տանիքը՝ պոկելով և ցած շպրտելով այն: Ավելի քան 10-15 րոպե փոշու ամպը բարձրացել է բնակավայրերով մեկ: Այլ վնասների մասին առայժմ ճգնաժամային կենտրոնում ահազանգեր չեն ստացվել:

Խոսրով Խլղաթյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]