Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայ արիները ռազմականչի ծեսով են նշել Հանրապետության տոնը

Հայ արիները ռազմականչի ծեսով են նշել Հանրապետության տոնը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ արիական միաբանության (ՀԱՄ) հոգեւոր հանձնախմբի քրմական դասը Սարդարապատում ռազմականչի ծես է անցկացրել՝ ի փառս Սարդարապատի հաղթանակի: Այս մասին «Արմենպրես»-ին  տեղեկացրեցին Հայ Արիական Միաբանություն «Արցախի ազատամարտի մասնակիցների» խորհրդից:

Ծեսի ժամանակ քրմերը վայրի մասուրի անուշաբույր յուղով օծել են թուրը եւ գինով լի գավերը փոխանցել ՀԱՄ անդամներին, ՀԱՄ ազատամարտիկներին ու թիկունքի կազմակերպման մասնակիցներին՝ ի նշան Հայոց ուխտի դեմ  երբեք չմեղանչելու սրբազան երդումի:

Ծեսից հետո ամբողջ խումբն այցելել է  Եռաբլուր, որտեղ ծես է անցկացվել՝ նվիրված հայոց հողահավաքին ու ազգահավաքին, նահատակված ու անմահացած բոլոր հայորդիներին:

Ծեսն ավարտվել է  Վահագնի արձանի մոտ: Հայոց Ռազմի աստծուց քրմերը ուժ են խնդրել՝ խոստանալով հայի հոգում մշտավառ պահել հաղթության կամքը՝ ի փառս հայի գենի մաքրության ու պահպանման:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սարդարապատում տարած հաղթանակը Հայաստան աշխարհի մի փոքրիկ հատվածին իր գալիքի հաղթանակները նախաշնելու հնարավորություն տվեց:

«Դա հաղթանակ էր, որին կարողացանք հասնել 1915թ. ֆիզիկապես, տնտեսապես ու մշակութապես բզկտվելուց հետո: Ու թեեւ Հայաստանի Առաջին Հանրապետությունը շուրջ 2 տարվա գոյություն ունեցավ, բայց թույլ տվեց շունչ քաշել Ցեղասպանության արհավիրքից եւ Արեւմտյան Հայաստանի կորստից հետո… Եվ հենց սարդարապատյան հաղթանակը նպաստեց, որ մենք ԽՍՀՄ-ում հանրապետություն ունեցանք, ոչ թե եղանք ինչ-որ արհեստածին հանրապետությանը կից տարածք, ինչպես մեր մյուս տարածքները: 1918թ. մայիսի 26-28-ին Առաջին Հանրապետությունը ծնվեց ու ամրացավ հայ նվիրյալների կամքով, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի փառահեղ հերոսամարտերով: Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ  Հանրապետության ստեղծման մասին: Առաջին Հանրապետության 2 տարվա գոյությունն, այնուամենայնիվ, համախմբեց հային եւ հայի միտքն ու բազուկը, ինչը չկոտրվեց անգամ այն ժամանակ, երբ 1920թ. նոյեմբերին մասոնա-բոլշեւիկյան համաշխարհային հեղափոխությունը հասավ նաեւ Հայաստան… Չնայած արյունահեղությունից խուսափելու համար իշխանությունը հանձնվեց բոլշեւիկյան կառավարությանը, բայց 1915թ. Հայոց ցեղասպանության վերքերը բաց մնացին մինչեւ 1923թ.՝ քանզի նոր ջարդերով էր ընթանում ԽՍՀՄ «եղբայրական մեծ ընտանիքի» կազմավորումը: Արեւմտյան Հայաստանը բռնազավթած թուրքին փոխարինել էր Արեւելյան Հայաստանի մի մասը զավթելուն լծված «սովետական» ադրբեջանցին: Խորհրդային Հայաստանն ավելի փոքր տարածք կունենար, եթե հայ ռազմավար, ազգային գաղափարախոս ու իմաստասեր Գարեգին Նժդեհի աննկուն պայքարի շնորհիվ (նա միաժամանակ պայքարեց 3 ճակատներով՝ թուրքերի, ադրբեջանցիների եւ բոլշեւիկների դեմ) Զանգեզուրը չմնար արդեն բոլշեւիկյան դարձած Հայաստանի կազմում:

Սարդարապատյան հաղթանակն էր, որ Արցախյան պատերազմի տարիներին հաղթելու հավատը եղավ ու դեռ շատ ազատամարտերի ներշնչանք է լինելու»,- ասված է հաղորդագրությունում: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]