Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեյթսը նախազգուշացրել Է, որ նոր համաճարակը կարող Է 33 հազար մարդ սպանել մեկ տարուց Էլ պակաս ժամանակում

Գեյթսը նախազգուշացրել Է, որ նոր համաճարակը կարող Է 33 հազար մարդ 
սպանել մեկ տարուց Էլ պակաս ժամանակում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft կորպորացիայի նախկին ղեկավար Բիլ Գեյթսն այն կարծիքին Է, որ ժամանակակից մարդկության համար ամենալուրջ սպառնալիքներից մեկը ներկայացնում Է ինֆեկցիոն համաճարակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ամերիկացի միլիարդատերն ասել Է Vox հրատարակությանը տված հարցազրույցում:

Գեյթսն ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ համաճարակները գրեթե միշտ Էլ նույնքան ավերիչ են, որքան եւ լայնածավալ պատերազմները: Միլիարդատերը հիշեցրել Է, որ 20-րդ դարում առավել մեծ թվով կյանքեր են խլել Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմները, ինչպես նաեւ իսպանկան, որից մահացել Է ավելի քան 50 մլն մարդ, գրում Է հրատարակությունը:

Գեյթսը այն բանի հետազոտություն Է անցկացրել, թե ժամանակակից աշխարհում ինչպես կարող Է տարածվել իսպանկայի նման ինֆեկցիոն համաճարակը, եւ եկել Է եզրակացության, որ այն աղետալի հետեւանքներ կունենա: Ըստ կանխատեսումների, վիրուսը 250 օրվա ընթացքում կարող Է սպանել 33 մլն մարդու, գրում Է Vox-ը:

«Սկզբունքորեն 60 օրվա ընթացքում համաճարակը կարող Է տարածվել Երկրագնդի բոլոր քաղաքներում: Նման բան չի եղել նույնիսկ իսպանկայի ժամանակ»,-Գեյթսի խոսքը մեջբերել Է հրատարակությունը:

Միլիարդատիրոջ կարծիքով, արդի աշխարհում համաճարակների տարածման տեսանկյունից առավել վտանգավոր իրադրությունն Է ստեղծվել մարդկության ողջ պատմության ընթացքում: Վիրուսի նման կայծակնային տարածման գլխավոր պատճառը աշխարհում մարդկանց անհամեմատ ավելի արագ տեղաշարժերի հնարավորությունն Է, քան 20-րդ դարի առաջին կեսին: Հետազոտողների խումբը, որը, կատարելով Գեյթսի հանձնարարությունը, մոդելավորելով աղետը, պարզել Է, որ այժմ մարդիկ սահմանները 50 անգամ ավելի հաճախ են հատում, քան 1918-1919 թվականներին իսպանկայի ժամանակ, նշում Է հրատարակությունը: Մարդկության համար մյուս սպառնալիքների շարքում Բիլ Գեյթսը նշել Է միջուկային պատերազմը, որն ամենայն հավանականությամբ մարդկությանը չի սպառնում առաջիկա մի քանի տասնամյակներին, ինչպես նաեւ հրաբուխների ժայթքումը, երկրաշարժերը եւ աստղակերպերի սպառնալիքը: Սակայն Գեյթսը վստահ Է, որ հնարավոր բնական աղետներից ոչ մեկը չի կարողանա 10 միլիոնից ավելի մարդու կյանք խլել, ի տարբերություն ինֆեկցիոն համաճարակի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]