Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ցանկանում են երկվորյակներ որդեգրել Հայաստանից

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ցանկանում են երկվորյակներ որդեգրել 
Հայաստանից

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ հայազգի Քիմ Քարդաշյանը չի բացառում, որ կորդեգրի երկվորյակների Հայաստանից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով independent.ie-ն, այս մասին հայտնել են աստղի մտերիմները: Լրատվամիջոցը շեշտում է, որ Քարդաշյանն ու Ուեսթը ցանկանում են երկրորդ երեխան ունենալ, սակայն Քիմին չի հաջողվում հղիանալ: Լրատվամիջոցները գրել էին, որ Քիմն անգամ դիմել է արհեստական բեղմնավորման մեթոդին, բայց այն ցանկալի արդյունք չի տվել։ Հետեւաբար, չի բացառվում, որ զույգը երեխա կորդեգրի:

OK! Magazine ամսագիրը մեջբերել է զույգին մոտ կանգնած աղբյուրի խոսքն առ այն, որ Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը մտադիր են որբ երկվորյակների որդեգրել Հայաստանից։ «Քիմն ու Քանիեն երեխաներ որդեգրելու մասին կմտածեն, եթե Քիմը չկարողանա երկրորդ անգամ հղիանալ: Նրանք ցանկանում են որբ երկվորյակների որդեգրել Հայաստանից»,- նշել է աղբյուրը։

Հետաքրքրական է, որ օրեր առաջ Քիմն ամերիկյան հեռուստաշոուներից մեկի ժամանակ խոսել էր Հայաստան կատարած իր ուղեւորության մասին եւ հայտարարել, որ երբեք իրեն այդպես տանը չի զգացել, ինչպես Հայաստանում:

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն իրենց դստեր եւ Քիմի քրոջ Քլեո Քարդաշյանի հետ Հայաստան էին եկել այս տարվա ապրիլի սկզբին: Նրանք Հայաստան էին ժամանել հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նաեւ՝ նկարահանելու Keep up with Kardashians ռեալիթի շոուի հերթական մասերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]