Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Airbus-ը կարող Է ավելացնել բարձր պահանջարկ վայելող A320 ինքնաթիռների արտադրությունը. Reuters

Airbus-ը կարող Է ավելացնել բարձր պահանջարկ վայելող A320 ինքնաթիռների արտադրությունը. Reuters

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Airbus ինքնաթիռների եվրոպական արտադրողը քննարկում Է ժողովրդականություն վայելող A320 նեղֆյուզելյաժային ինքնաթիռների շարքի արտադրության ծավալների հետագա ավելացման հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:

Airbus-ի վաճառքների գծով տնօրեն Ջոն Լիհին մայիսի 28-ին կայացած բրիֆինգում հայտարարել Է, որ միջին հեռավորության A320 ինքնաթիռների կանխատեսվող պահանջարկը գերազանցում Է արտադրության պլանավորված ամսական ավելացումը մինչեւ 50 ինքնաթիռ եւ գնահատվում Է ամսական 60-ի չափով:

Ներկայում Աերոբուսն ամսական արտադրում Է A320 42 ինքնաթիռ եւ հայտարարել Է 2017 թվականի առաջին եռամսյակում թողարկումը մինչեւ 50 միավոր ավելացնելու պլանների մասին:

Airbus-ի հիմնական մրցակիցը՝ Boeing-ը, պլանավորում Է մինչեւ 2018 թվականն ամսական թողարկել A320-ի հետ մրցակցող B737 մոդելի 52 ինքնաթիռ:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Airbus-ը կարող Է որոշում ընդունել Էլ ավելի շատ կրճատել լայնաֆյուզելյաժային A330-ի արտադրությունը, որպեսզի ավելացնի A320-ի արտադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]