Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էրդողանը չեղարկել է ամերիկացի լրագրողի պատվո քաղաքացիությունը

Էրդողանը չեղարկել է ամերիկացի  լրագրողի պատվո քաղաքացիությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The New York Times թերթի նախկին աշխատակից Ստեֆեն Քինզերը հայտարարել է, որ Թուրքիան չեղյալ է հայտարարել իր պատվո քաղաքացիությունը: Նա ասել է, որ այդ մասին հեռապատճենով հաղորդագրություն է ստացել Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակից, որում իր վերջին հոդվածի համար իրեն Թուրքիայի կառավարության եւ պետության «թշնամի» են անվանել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Hurriyet Daily News թերթը:

Քինզերը մայիսի 27-ին Boston Globe-ում գրել է, որ Թուրքիայի պատվո քաղաքացի հայտարարելու մասին թուրքական կառավարության անունից իրեն  հայտնել է թուրքական Այնթափ քաղաքի քաղաքապետը, ուր ժամանակ առաջ այցելել էր:  Նա ասել է, որ այդ կոչումին ինքը արժանացել է հռոմեական խճանկարները քայքայումից եւ փլուզումներից փրկվելու մասին իր գրած հոդվածների համար:

«Սակայն, երբ հասա Այնթափ ստանալու այդ կոչումը, խիստ մտահոգված տանտերերն ինձ ասացին, որ պատվո քաղաքացիության հանդիսավոր արարողությունը հետաձգվել նախագահ Էրդողանի անձնական հանձնարարությամբ», - գրել է Քինզերը:

Թուրքական անգլալեզու թերթը գրում է, որ Քինզերին «թշնամի» հայտարարելու պատճառն է Boston Globe-ում հունվարի 4-ին հրապարակված նրա՝ Էրդողանի հասցեին գրված քննադատական պարբերությունը: Այդ հատվածում Քինզերը գրել է, որ «Էրդողանը նստել է 1000 սենյականոց պալատում եւ քննադատում է Եվրամիությանը, ձերբակալում լրագրողներին եւ ելույթ ունենում կարճ շրջազգեստների ու աբորտների դեմ»:

Հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների շեմին Էրդողանը կոշտացրել է թուրքական մամուլում հնչող քննադատական ձայների դեմ իր հռետորաբանությունը: Անցած օրերին նա վատաբանել էր նաեւ The New York Times թերթին այն բանի համար, որ մայիսի 22-ի իր խմբագրական հոդվածում թերթը Էրդողանին քննադատել էր թուրքական մամուլը վախի մեջ պահելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]