Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պլատինին առաջարկել է Բլատերին հեռանալ, բայց նա հրաժարվել է

Պլատինին առաջարկել է Բլատերին հեռանալ, բայց նա հրաժարվել է

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին անձամբ խնդրել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին հեռանալ ՖԻՖԱ-ից, բայց նա մերժել է:

Պլատինին և Բլատերը հանդիպել են Ցյուրիխում, երբ ֆրանսիացին առաջարկել է Բլատերին հեռանալ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից, Բլատերը, մասնավորապես, ասել է. «Արդեն շատ ուշ է նահանջելու համար»: ՈՒԵՖԱ-ն չի պատրաստվում բոյկոտել ՖԻՖԱ-ի հերթական կոնգրեսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում գրում էին, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի` ՖԻՖԱ-ի նախագահի ընտրության օրը կարող է փոփոխվել: ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն հայտարարել էր, որ հարկավոր է տեղափոխել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրության օրը` ՖԻՖԱ-ում կաշառակերության հետ կապված մեծ աղմուկի պատճառով: Սակայն այդ հարցում ոչ մի փոփոխություն չի եղել, և ընտրությունները կկայանան մայիսի 29-ին: ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին կմասնակցեն երկու թեկնածու՝ ՖԻՖԱ-ի գործող նախագահ 79-ամյա Բլատերը և Հորդանանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ալի բին ալ Հուսեյնը: 

 

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]