1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեի օրինագիծը ներկայացվել Է խորհրդարան

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեի օրինագիծը ներկայացվել Է 
խորհրդարան

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը ԵՄ-ից երկրի դուրս գալու շուրջ հանրաքվեի օրինագիծը մտցրել Է խորհրդարան, երկրորդ ընթերցումը նշանակված Է հունիսի 9-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Տվյալ օրինագծի երկրորդ ընթերցումը, ինչպես սպասվում Է, կկայանա 2015 թվականի հունիսի 9-ին: Կառավարական այդ օրինագիծը խորհրդարան Է մտցվել 2015 թվականի մայիսի 28-ին: Դա ընկալվում Է որպես առաջին ընթերցում, այդ փուլում օրինագծի շուրջ բանավեճեր չեն անցկացվում»,-ասված Է հաղորդագրության մեջ, որը հրապարակված Է խորհրդարանի կայքում:

Ինչպես արդեն հաղորդվել Է, Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրապարակել են գլխավոր հարցի ձեւակերպումը, որը ներկայացվելու է Եվրամիության կազմում երկրի գտնվելու նպատակահարմարության շուրջ հանրաքվեին: Հարցը հնչելու է հետեւյալ կերպ. «Միացյալ Թագավորությունը պետք է արդյոք մնա Եվրամիության անդամ»:

Նման ձեւակերպումը Եվրամիությանն անդամակցության կողմնակիցներին թույլ կտա քարոզարշավն անցկացնել առավել դրական ոգով, քան դրա հակառակորդներին: Առաջինները կտան հաստատական պատասխան, իսկ երկրորդները՝ ժխտական:

Միացյալ Թագավորության վարչապետը եւ Պահպանողական կուսակցության առաջնորդ Դեւիդ Քեմերոնը խոստացել է իր ընտրողներին՝ վերանայել ԵՄ-ին երկրի անդամակցության պայմանները եւ հանրաքվե անցկացնել մինչեւ 2017 թվականի վերջը:

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, մայիսի 27-ին խորհրդարանում հանդես գալով գահական ճառով եւ ներկայացնելով առաջիկա խորհրդարանական տարում կառավարության գործունեության ծրագիրը, հավաստել Է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի շուրջ հանրաքվեն տեղի կունենա մինչեւ 2017 թվականի վերջը: «Իմ կառվարությունը բանակցություններ կվարի ԵՄ-ի հետ Միացյալ Թագավորության հարաբերությունների վերանայման շուրջ եւ կձգտի հասնել ԵՄ-ի բարենորոգման՝ ի շահ նրա բոլոր անդամների»,-հավելել Է միապետը:

Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը ձգտելու Է ԵՄ-ի կառուցվածքում հասնել զգալի փոփոխությունների, որոնք կընդլայնեն սեփական խորհրդարանի լիազորությունները: «Մենք ձգտելու ենք ԵՄ-ի վերակազմավորման հասնել բանակցային գործընթացի շրջանակներում (հանրակցության մեջ Մեծ Բրիտանիայի դերի փոփոխման առումով)»,-հայտնել Է Համոնդը:

«Եթե չհաջողվի լուրջ արդյունքների հասնել, մենք չենք բացառում իրադարձությունների զարգացման ցանկացած տարբերակ»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]