Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արեւելյան գործընկերության» քաղաքացիական ֆորումը խորհրդաժողով կանցկացնի հունիսին

«Արեւելյան գործընկերության» քաղաքացիական ֆորումը խորհրդաժողով 
կանցկացնի հունիսին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում ստեղծված Քաղաքացիական հասարակության ֆորումը (ՔՀՖ) հունիսի 8-9-ին Բրյուսելում խորհրդակցություն կանցկացնի «Քաղաքացիական հասարակության ավանդը մարդու իրավունքների ապահովման եւ բարեփոխումների օժանդակման գործում» թեմայով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 28-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ֆորումի քարտուղարության ներկայացուցիչը:

Խորհրդաժողովի մասնակիցները պլանավորում են կարծիքներ փոխանակել ոչ միայն մարդու իրավունքների հետ կապված իրադրության բարելավման եւ քաղաքական ու տնտեսական բարեփոխումների արագացման, այլեւ տարածաշրջանային անվտանգության, ԶԼՄ-ների ազատության ապահովման, ԵՄ-ի հետ այցագրային ռեժիմի դյուրացման եւ ղեկավար մարմինների գործունեությանը կանանց մասնակցության ակտիվացման հարցում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հնարավոր ներդրման շուրջ:

ՔՀՖ-ի հիմնական նպատակը «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու կառավարությունների միջեւ երկխոսության եւ համագործակցության ծավալումն Է, ինչպես նաեւ դրա իրականացմանն օժանդակելը:

«Արեւելյան գործընկերություն» նախագիծը նպատակամղված Է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ ԵՄ-ի քաղաքական ասոցացմանն ու տնտեսական ինտեգրացմանը: Վերջին երեք երկրներն անցյալ տարի համաձայնագրեր են ստորագրել Եվրամիության հետ ասոցացված գործընկերության մասին, որոնք արդեն վավերացված են ԵՄ-ի պետությունների մեծամասնության կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]