Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիայի խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի դիրքորոշումը Սիրիային աջակցելու հարցում

Սիրիայի խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի 
դիրքորոշումը Սիրիային աջակցելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի խորհրդարանի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամը ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկել է Սիրիայում և տարածաշրջանում վերջին քաղաքական զարգացումները և համակարգված ահաբեկչությունը Սիրիայի ժողովրդի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում Նալբանդյանը նշել է, որ ահաբեկչական կազմակերպությունների հանցագործությունները Սիրիայում հանցագործություններ են մարդկության դեմ՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը Սիրիայի բոլոր կողմերի միջև՝ պաշտպանելով սիրիական պետության շահերը:

«Սիրիայում, Իրաքում, Եմենում, Լիբիայում ընթացող պատերազմների նպատակն է քայքայել ազգային պետության կառուցվածքը,  ստեղծել թույլ սուբյեկտներ, որոնք պայքարում են միմյանց դեմ»,- նշել է խորհրդարանի նախագահը: Նա նաև ընդգծել է Սաուդյան Արաբիայի, Քաթարի և Թուրքիայի ներգրավվածությունը Սիրիայում ճգնաժամը բորբոքելու և ահաբեկիչներին ֆինանսավորելու ու զինելու հարցում:

Ալ Լահհամը կոչ է արել միավորել ջանքերն ահաբեկչության դեմ և ճնշում գործադրել ահաբեկչությունը ֆինանսավորողերի և աջակցողների վրա՝ դադարեցնելու համար իրենց գործողությունները: Նա բարձր է գնահատել Հայաստանի դիրքորոշումը Սիրիային աջակցելու հարցում:

Էդվարդ Նալբանդյանն իր հերթին հաստատել է, որ անհրաժեշտ է ջանքեր ներդնել ահաբեկչությանը դիմակայելու համար:

Նախարարը հույս է հայտնել, որ սիրիացիները հաջողությամբ դուրս կգան ճգնաժամից և Սիրիան կդառնա այն անվտանգ ու կայուն երկիրը, ինչպես նախկինում էր:

Ավելի վաղ Էդվարդ Նալբանդյանը Դամասկոսում հանդիպել էր Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]