Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ամփոփվել են Ռիգայի գագաթնաժողովի արդյունքները

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ամփոփվել են Ռիգայի գագաթնաժողովի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովը ցույց տվեց, որ եվրոպական ավելի շատ երկրներ են սկսել ընկալել Հայաստանի մոտեցումները` կապված Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետ: Այս մասին Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Պատգամավորի խոսքով` ԳՄ նիստի ընթացքում ամփոփվել են Ռիգայի գագաթնաժողովի արդյունքները: «Ի տարբերություն Վիլնյուսի գագաթնաժողովի` այստեղ  ավելի շատ երկրներ   ցույց տվեցին, որ ընկալում են Հայաստանի մոտեցումները: Մենք մեր դիրքորոշումը ձևակերպել ենք հետևյալ կերպ. «Հայաստանն  ունի արդեն իսկ ձևավորված հարաբերություններ ԵԱՏՄ-ի հետ, և մենք պատրաստ ենք խորացնել հարաբերությունները ԵՄ երկրների հետ այնքանով, որքանով դրանք չեն խոչընդոտում ԵԱՏՄ-ի հետ ձևավորված հարաբերություններին»: Այս ձևակերրպումը ընդունելի է Եվրամիության մի շարք երկրների համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Մինասյանը: Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ այս տեսակետը շատ ավելի մեծ խնդիրներ էր առաջացնում և հիմա այն շատ ավելի ընկալելի է:

Գագիկ Մինասյանի դիտարկմամբ` Հայաստանն ունի բավական լուրջ հնարավորութուններ` խորացնելու հարաբերությունները ԵՄ երկրների հետ ինչպես հունամիտար, այնպես էլ շատ այլ ոլորտներում: «Կարևոր է այն, որ Եվրասիական տնտեսական միության երկրների համար ևս ընկալելի է մեր այս մոտեցումը, և դրական զարգացումների պարագայում մենք կկարողնանաք լուծել մեր խնդիրները և համագործակցել երկու կողմերի հետ էլ»,- ասաց նա:

Գագիկ Մինասյանը նաև հայտնեց, որ կուսակցության ԳՄ նիստին քննարկվել են ընթացիկ հարցեր` կապված ներկուսակցական կյանքի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և Ազգային ժողովում ՀՀ 2014թ. բյուջեի կատարման քննարկման ընթացքի հետ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]