Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քերրին մայիսի 30-ին կհանդիպի Իրանի ԱԳ նախարարին

Քերրին մայիսի 30-ին կհանդիպի Իրանի ԱԳ նախարարին

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մայիսի 30-ին Ժնևում կհանդիպի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆֆ Ռատկեն:

«Դա Իրանի հետ բանակցությունների մի մասն է, որոնք անցկացնում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան»,- ընդգծել է դիվանագետը: Նա հիշեցրել է, որ մինչ հունիսի 30-ը միջազգային «վեցնյակ»-ը ծրագրում է հասնել իրանական միջուկային ծրագրի վերջնական համաձայնագրին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]