Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄԷ քաղաքացուց շորթում կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակչին

ԱՄԷ քաղաքացուց շորթում կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 
Երևանի բնակչին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացուց Երևանում շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի  դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015 ապրիլին գրավոր հաղորդում է ստացվել, որ 2015 թվականի մարտին «Հայբուսակ» համալսարանի ավտոկայանատեղիում Երևանի մի բնակիչ ատրճանակով սպառնացել է ԱՄԷ քաղաքացուն և գումար պահանջել` հայտնելով, որ բոլորն իրեն գումար են տալիս:

Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՀՀ քաղաքացի Հ.Բազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ բռնության գործադրման սպառնալիքով ԱՄԷ քաղաքացուն գումարային պահանջ ներկայացնելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]