Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սարդարապատի հուշահամալիրն աշխարհի ամենագեղեցիկ կամարների տասնյակում է

Սարդարապատի հուշահամալիրն աշխարհի ամենագեղեցիկ կամարների 
տասնյակում է

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարդարապատի հուշահամալիրը ընդգրկվել է «Աէրոֆլոտ» ռուսական ավիաընկերության ամսագրի՝ աշխարհի ամենագեղեցիկ կամարների ցանկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ամսագրի մայիսյան համարում «Հաղթողների պատվին» խորագրի ներքո ներկայացվել են տարբեր երկրներում վեր խոյացող կամարները, որոնք աչքի են ընկնում իրենց առանձնակի գեղեցկությամբ:

«Աէրոֆլոտի» կազմած ցանկում առաջին տեղում է Մոսկվայի Հաղթական դարպասը: Սարդարապատի հուշահամալիրի հետ միասին ցանկում են նաև իտալական Ռիմինի առողջարանային քաղաքում տեղակայված Օգոստոս կայսեր կամարը, Ելիսեյան դաշտերում կանգնեցված կամարը, Մարմարե կամարը՝ Լոնդոնում, Քիշնևի Հաղթանակի կամարը, Անկախության կամարը՝ Բուխարեստում, Ժողովուրդների բարեկամության կամարը՝ Կիևում, Բարսելոնայի Հաղթական կամարը, Կուրսկի Հաղթական կամարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]