Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը Կասպից ծովի մեծ մասի անհետացում է կանխատեսում

 Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը 
    Կասպից ծովի մեծ մասի անհետացում է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն Բաքվում հայտարարել է, որ գլոբալ տաքացման հետեւանքների մեկը կարող է լինել Կասպից ծովի մեծ մասի չորանալը: «Գլոբալ երաշտի պատճառով կարող է զանգվածային միգրացիա տեղի ունենալ: Դա կարող է փոխել հարյուր միլիոնավոր մարդկանց կյանքը: Անգամ Կասպից ծովը կարող է տուժել կլիմայական փոփոխություններից, ինչի հետեւանքով նրա մեծ մասը կարող է չորանալ»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թրենդ» լրատվական գործակալությունը, դեսպանը նաև հայտնել է, որ Ադրբեջանի Նախագահը հրավիրվել է կլիմայական փոփոխությունների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի մասնակից երկրների 21-րդ գիտաժողովին, որը պետք է տեղի ունենա 2015 թվականի նոյեմբերի 30-ից  դեկտեմբերի 11-ը Ֆրանսիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]