Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

SOCAR-ի պաշտոնյան ֆինանսական օգնություն է ցուցաբերում ԻՊ-ին

SOCAR-ի պաշտոնյան ֆինանսական օգնություն է ցուցաբերում ԻՊ-ին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) Տրանսպորտի վարչության պետ Էլչին Զուլֆուգարովը ֆինանսական օգնություն է ցուցաբերում Իրաքի եւ Սիրիայի հյուսիսային հատվածները բռնազավթած «Իսլամական պետություն» խմբավորմանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ենի Մուսավաթ» թերթը, հայտնել է ադրբեջանական «Ինամլա հուգուգ» (Հավատքով իրավունք) կազմակերպության տնօրեն, իրավապաշտպան Բախտիյար Մամմադովը: Նա SOCAR-ի պաշտոնյային փաստերով մեղադրել է ԻՊ-ին ֆինանսական օգնություն ցուցաբերելու մեջ:

Բ.Մամմադովը թերթին հղած նամակում պնդել է, որ Է.Զուլֆուգարովը իր ղեկավարած կոլեկտիվում հայտնել է, որ ծննդով Իրաքի Շամ քաղաքից է:

«Նա ֆինանսավորում է ԻՊ կազմակերպությունը: Նրա եղբոր երկու որդիները` Շահբաբան եւ Իբադը, քրոջ որդին` Խալաֆը ներկայում մասնակցում են ԻՊ-ի վերահսկողությամբ ընթացող ահաբեկչական գործողություններում: Էլչին Զուլֆուգարովի ղեկավարած վարչության առեւտրի բաժնի պետ Ուլվի Բեքթաշը, ով եւս նրա քրոջ որդին է, ամեն ամսվա 10-15-ը տարբեր անուններով մեկնում է Չինաստան, Թուրքիա, Դուբայ, Իտալիա եւ Գերմանիա` երկրից դուրս բերելով կեղտոտ փողերը: Պետությունից գողացած փողերի մի մասը նա իր այցելած երկրների միջոցով փոխանցում է ԻՊ ահաբեկչական կազմակերպությանը», - նշել է Բ.Մամմադովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]