Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանն ակնկալում է ԵՄ-ի հետ բանակցություններ սկսել վիզաների ազատականացման շուրջ

Հայաստանն ակնկալում է ԵՄ-ի հետ բանակցություններ սկսել վիզաների 
ազատականացման շուրջ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ակնկալում է առաջիկայում Եվրամիության հետ բանակցություններ սկսել վիզաների ազատականացման շուրջ: Ազգային ժողովում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:

«Եվրամիության հետ համագործակցությունը խորացնելու հարցում մենք կարևորում ենք նաև մարդկանց միջև ակտիվ շփումները: Դուք գիտեք, որ  Հայաստանի կառավարությունն արդեն որոշում է ընդունել, որի համաձայն՝ ԵՄ անդամ, ինչպես նաև Շենգենյան համաձայնագրի դրույթները կիրառող երկրների քաղաքացիները Հայաստան կարող են գալ առանց մուտքի արտոնագրի: Առաջիկայում մենք նախատեսում ենք Եվրամիության հետ բանակցություններ սկսել, որպեսզի Հայաստանի քաղաքացիները ևս կարողանան առանց մուտքի արտոնագրերի մեկնել Եվրամիության անդամ երկրներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նազարյանը:

Նա շեշտեց, որ Ռիգայում ԵՄ արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ընդունված համատեղ հռչակագրում ևս ամրագրված է, որ առաջիկայում ԵՄ-ն կարող է բանակցություններ սկսել Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]