Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵՄ-ն եւ Շվեյցարիան համաձայնագիր են ստորագրել բանկային տեղեկատվության փոխանակման մասին

ԵՄ-ն եւ Շվեյցարիան համաձայնագիր են ստորագրել բանկային տեղեկատվության փոխանակման մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը եւ Շվեյցարիան համաձայնագիր են ստորագրել բանկային տեղեկատվության ավտոմատ փոխանակման մասին՝ նպատակ ունենալով հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարի ուժեղացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

«Այդ փաստաթղթին համապատասխան, երկու կողմերը պայմանավորվել են, սկսած 2018 թվականից, ավտոմատ կերպով տեղեկատվություն փոխանակել միմյանց ռեզիդենտների բանկային հաշիվների վիճակի վերաբերյալ»,-նշել Է Եվրահանձնաժողովը:

«Այդ համաձայնագիրը թափանցիկության նոր դարագլուխ Է բացել ԵՄ-ի եւ Շվեյցարիայի հարաբերություններում»,-այդ կապակցությամբ հայտարարել Է տնտեսական ու ֆինանսական հարցերի, հարկման եւ մաքսային միության գծով եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիսին: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, այդ փաստաթղթի շուրջ բանակցությունները շարունակվում Էին ավելի քան երեք տարի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]