Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամերիկյան ԶԼՄ-ները մանարամասնում են Ադրբեջանի գումարներով Բաքու մեկնած կոնգրեսականների գործը

Ամերիկյան ԶԼՄ-ները մանարամասնում են  Ադրբեջանի գումարներով Բաքու 
մեկնած կոնգրեսականների գործը

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր մանրամասներ են բացահայտվել Միացյալ Նահանգների մի շարք օրենսդիրների նկատմամբ տարվող հետաքննության ընթացքում, որը նպատակաուղղված է ուսումնասիրել Բաքու կատարած նրանց ուղևորության ֆինանսավորման աղբյուրները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին նշում է ամերիկյան OpenSecrets Blog լրատվամիջոցը:

ԱՄՆ 10 օրենսդիրներ դեռևս 2013 թվականի գարնանը մասնակցել են Բաքվում կայացած համաժողովին, որտեղ, Washington Post-ի հաղորդմամբ, քննարկվել է Կովկասի և Թուրքիայի տարածքով բնական գազի խողովակաշարերի անցկացման հարցը: Կոնգրեսի էթիկայի գրասենյակի կողմից իրականացված մանրակրկիտ հետաքննությունը պարզել է, որ ուղևորությունը ֆինանսավորել է Ադրբեջանի Հանրապետության Պետական նավթային ընկերությունը (SOCAR): Բացի այդ, ամերիկացի պատգամավորներն իրենց ճանապարհորդության ընթացքում նվիրատվության ձևով ստացել են տասնյակ հազարավոր դոլարներ և թանկարժեք նվերներ:

Ավելի վաղ լրատվական հաղորդումներում նշվել էր, որ օրենսդիրների ուղևորության ծախսերը հոգացել են Տեխասում գործող երկու շահույթ չհետապնդող կազմակերպություններˋ Ամերիկացիների և եվրասիացիների թուրքական խորհուրդը և Ադրբեջանի բարեկամների ասամբլեան (AFAZ), որոնք հարում են Ֆեթուլահ Գյուլենի ղեկավարած գյուլենական շարժմանը: Հետաքննության արդյունքում միայն նոր պարզվել է, որ այդ կազմակերպություններն իրենց հերթին ֆինանսավորվել են Ադրբեջանի Պետական նավթային ընկերության (SOCAR) կողմից: Ընկերության ներկայացուցիչը OpenSecrets Blog-ի հետ զրույցում հաստատել է, որ իրենց ընկերությունն է գումար տվել  AFAZ-ին:

Օրենսդիրների այցը Բաքու գաղտնի չի եղել: ԱՄՆ օրենսդիրներն իրավունք ունեն ճանապարհորդել կողմնակի հովանավորների հաշվին, բացառությամբ, եթե այդ ուղևորությունները չեն ֆինանսավորում օտար երկրների կառավարությունները կամ լոբբիստական խմբերը: Սակայն, այս պարագայում շահույթ չհետապնդող կազմակերպությունները խեղաթյուրված տվյալներ են ներկայացրել Կոնգրեսի Էթիկայի հանձնաժողով՝ այդ կերպ թաքցնելով, որ իրականում ֆինանսավորում են ստացել Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունից:

Օրենսդիրները հայտարարել են, որ տեղյակ չեն եղել իրենց ուղևորության ֆինանսավորման աղբյուրների մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]