Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տարբեր ինտեգրացիոն գործընթացներում լինելը չի խոչընդոտում ՀՀ-ի և Վրաստանի հարաբերությունների զարգացումը

Տարբեր ինտեգրացիոն գործընթացներում լինելը չի խոչընդոտում ՀՀ-ի և Վրաստանի 
հարաբերությունների զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շարունակում է զարգացնել բարեկամական հարաբերություները Վրաստանի հետ, ինչի վառ ապացույցն են բարձր մակարդակով հաճախակի հանդիպումները: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի հարցին: «Այդ հանդիպումերի ընթացքում վեր են հանվում ինչպես տարածաշրջանային խնդիրներ, այնպես էլ երկկողմ համագործակցության վերաբերյալ բազմաթիվ հարցեր: Մինչ օրս խնդիրներ ի հայտ չեն եղել, և, որքանով ես եմ տեղեկացված, օրակարգը բավականին հագեցած է, բարեկամանական թափանցիկ հարաներությունների շնորհիվ մենք կարողանում ենք վեր հանել և հարթել բոլոր տեսակի խնդիրները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:

Անդրադառնալով Եվրոպական ընտանիքին ինտեգրվելու Վրաստանի ցանկությանը՝ Նազարյանն ընդգծեց, որ դա Վրաստանի որոշելիքն է, ինչից տարածաշրջանի երկրները միայն կարող են շահել: «Հույս ունեմ, որ ապագա բոլոր նախաձեռնությունները կլինեն ներդաշնակ ինչպես Հայաստան-Եվրամիություն, այնպես էլ Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների առումով, և մենք խնդիրների չենք բախվի»,- հավելեց փոխնախարարը:

Նա վստահեցրեց, որ տարբեր ինտեգրացիոն գործընթացներում ներգրավված լինելը Հայաստանի և Վրաստանի համար իրավակակն առումով որևէ խնդիր չի առաջացնում բարեկամական հարաբերությունները զարգացնելու հարցում: «Ես չեմ կարող պնդել, որ մենք Վրաստանի հետ հարաբերություններում խնդիրներ չունենք: Կան խնդիրներ, սակայն դրանք հարթվում են հենց թափանցիկ և բարեկամական հարաբերությունների շնորհիվ»,- ասաց Նազարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]