Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սկսվել են «Չերչիլի գաղտնիքը» ֆիլմի նկարահանումները

Սկսվել են «Չերչիլի գաղտնիքը» ֆիլմի նկարահանումները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի ռեժիսոր Չառլզ Սթարիջը ձեռնամուխ Է եղել «Չերչիլի գաղտնիքը» հեռուստատեսային ֆիլմի նկարահանումներին, որը նվիրված Է Ուինսթոն Չերչիլի կյանքի ամենածանր ժամանակաշրջանին, երբ նա ստիպված Էր  երկրից թաքցնել իր հիվանդությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 27-ին հաղորդել Է հոլլիվուդյան Variety շաբաթահանդեսը:

«Չերչիլի դերը խաղում Է բրիտանացի դերասան սըր Մայքլ Գեմբոնը»,-նշում Է հրատարակությունը: Նա համաշխարհային ճանաչում Է ստացել «Հարի Փոթեր» կինոԷպոպեայում խաղացած գլխավոր դերերից մեկի՝ բարի կախարդ Դամբլադորի դերի համար:

Կինոնկարը, որն ստեղծվում Է ամերիկյան Masterpiece կինոընկերության եւ լոնդոնյան ITV հեռուստաալիքի պատվերով, հիմնված Է բրիտանացի գրող Ջոնաթան Սթիթի՝ Չերչիլի մասին վեպի վրա:

Ֆիլմը պատմում Է Չերչիլի կյանքի ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկի մասին, որը համընկել Է 50-ական թվականների առաջին կեսին եւ կապված Է 1951 թվականի հոկտեմբերին վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո իշխանության գլուխ մնալու նրա փորձերի հետ, չնայած ծանր հիվանդությանը:

1949 թվականի օգոստոսին Չերչիլը տարավ առաջին ինսուլտը: Դրան1952 եւ 1953 թվականներին հետեւեցին նորերը: Այս փաստը գաղտնի Էր պահվում ոչ միայն ժողովրդից, այլեւ այն ժամանակվա Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչների մեծ մասից: Սակայն Չերչիլի վրա ճնշումն աստիճանաբար ուժեղանում Էր՝ նրան հանգստի ուղարկելու նպատակով: Միաժամանակ վարչապետի շուրջ կատաղի պայքար Էր սկսվել այն մարդկանց միջեւ, ովքեր փորձում Էին դառնալ նրա հաջորդը կառավարության ղեկավարի պաշտոնում:

1955 թվականի ապրիլին ուժասպառ Չերչիլը պաշտոնաթող եղավ, եւ վարչապետի աթոռն զբաղեցրեց Էնթոնի Իդենը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, «Չերչիլի գաղտնիքը» ֆիլմը հեռուստաԷկրաններ կբարձրանա 2016 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]