1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանն ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցություն ամենատարբեր ոլորտներում

Հայաստանն ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցություն ամենատարբեր 
ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը: Այս մասին ազգային ժողովում ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: «Հայաստանը պատրաստկամ է առաջ մղել Եվրամիության հետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով, մասնավորապես, բարեփոխումների խթանման, շարժունակության, արդյունավետ կառավարման, մարդու իրավունքների խրախուսման, բազմաոլորտ տնտեսական համագործակցության և մի շարք այլ բնագավառներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նազարյանը:

ՀՀ ԱԳ փոխնախարարը հիշեցրեց, որ Ռիգայում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ընդունված համատեղ հռչակագրում նշված է, որ Հայաստանի և Եվրամիության միջև ապագա համաձայնագրի շրջանակի շուրջ ձեռք է բերվել ընդհանուր ըմբռնում՝ ուղղված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման հետագա ամրապնդմանը: «Այս առթիվ ցանկանում եմ հավելել, որ  անցած տարվա նոյեմբերից ընթացել են քննարկումներ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները կարգավորղ նոր իրավական շրջանակը ձևավորելու ուղղությամբ»,- նկատեց նա:

Փոխնախարաի խոսքով՝ նախատեսվում է, որ Բրյուսելի հետ համագործակցությունը կարգավորող նոր համաձայնագիրը կներառի ինչպես քաղաքական երկխոսության, արդարադատության, միջազգային անվտանգության, այնպեսլ էլ առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: «Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ Եվրոպական հանձնաժողովի կողմից 2015թ. մայիսի 19-ին Եվրամիության անդամ երկրներին է ներկայացվել Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ բանակցային մանդատի նախագիծը, որի՝ Եվրամիության խորհրդում հաստատվելու պարագայում կմեկնարկեն Հայաստան-Եվրամիություն բանակցությունները»,- եզրափակեց Կարեն Նազարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]