Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

FAO-ն Հայաստանում փորձնական ծրագիր կիրականացնի ձկնաբուծության ոլորտում

FAO-ն Հայաստանում փորձնական ծրագիր կիրականացնի ձկնաբուծության 
ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ մայիսի 27-ին, ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ընդգծելով ՊԳԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը` նախարարը հույս է հայտնել, որ դրանք կունենան շարունակական բնույթ` ներառելով գյուղատնտեսական այլ ճյուղեր ևս: 

«Առաջիկայում մենք նպատակ ունենք ընդլայնել ՊԳԿ-ի հետ համագործակցության շրջանակները և իրականացնել նոր համատեղ ծրագրեր` ելնելով ՀՀ գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթություններից», - նշել է իր խոսքում նախարարը: Այս համատեքստում նախարարը, մասնավորապես, կարևորել է հակակարկտային ցանցերի, ոռոգման նորագույն համակարգերի, ձկնաբուծության ոլորտում օգտագործվող ջրի խնայողատար տեխնոլոգիաների ներդրման, անասնապահության ոլորտում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման անհրաժեշտությունը: 

Անտոնիո Ալոնզին տեղեկացրել է, որ մոտ ապագայում Հայաստանում նախատեսվում է իրականացնել փորձնական ծրագիր ձկնաբուծության ոլորտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]