Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գորիսի աղմկահարույց ծեծկռտուքի առթիվ քրեական գործը ՄԻՊ գրասենյակի ուշադրության կենտրոնում է

Գորիսի աղմկահարույց ծեծկռտուքի առթիվ քրեական գործը ՄԻՊ գրասենյակի 
ուշադրության կենտրոնում է

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը վստահեցնում է, որ Գորիսում աղմկահարույց ծեծկռտուքի առթիվ հարուցված քրեական գործը ՄԻՊ գրասենյակի ուշադրության կենտրոնում է և գործի քննության ավարտին կհնչեցնի իր գնահատականը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքին, որում որպես վկա ներգրավված է նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին, Կարեն Անդրեասյանն ընդգծեց, որ ինքն արդեն տուժող կողմից ստացել է դիմում և համապատասխան հարցադրումներով դիմել է իրավապահ մարմիններին: Կարեն Անդրեասյանը վստահեցրեց, որ իրենք աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի այդ միջադեպի բոլոր մեղավորները պատժվեն: «Օրերս գլխավոր դատախազն էլ է Ազգային ժողովում հայտարարել, որ այս դեպքում մեր հնարավորությունները սահմանափակ են, որովհետև իրենք իրավունք ունեն մեզ չտրամադրել դեռևս քննությունը չավարտված գործի նյութերը, սակայն այս պարագայում էլ մենք ճանապարհներ ենք գտնում, որպեսզի կարողանանք գործին հետևել և որոշակի ազդեցություն ունենալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Անդրեասյանը:

ՄԻՊ-ի գրասենյակը հետևում է, որպեսզի գործի քննության ընթացքում դատավարական իրավունքների պատշաճ ապահովում իրականացվի, տուժող կողմին տրամադրվեն նյութերը: «Երբ մենք վարույթ ենք հարուցում, դա նշանակում է, որ գործը մեր ուշադրության կենտրոնում է: Վաղ թե ուշ այդ գործի քննությունն ավարտվելու է, և մենք տալու ենք մեր գնահատականը»,- ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]