1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրաքում գերեվարվել է ահաբեկիչների համար կռվող թուրք հետախույզ

Իրաքում գերեվարվել է ահաբեկիչների   համար կռվող թուրք հետախույզ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 24-ին Իրաքի Մոսուլ քաղաքի Սեհելի գյուղում իրաքյան Քրդստանի բանակի զինծառայողների (փեշմերգա) եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բախման ժամանակ գերեվարվել է ԻՊ-ի շարքերում կռվող Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) լրտես:

Քուրդ փեշմերգաները բախումների ժամանակ ոչնչացրել են 35 ահաբեկիչների: Նրանք նաեւ գերեվարել են որոշ ահաբեկիչների:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրաքյան Քրդստանի ANF լրատվական գործակալությունը, գերեվարված թուրք հետախույզը Էրզրումցի է եւ հանցագործություն կատարելու համար դատապարտված է եղել 30 տարի ժամկետով ազատազրկման: Բանտում նա հավաքագրվել է MIT-ի կողմից եւ ուղարկվել Իրաք՝ ԻՊ-ի շարքերում կռվելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]