1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քենիացին պատրաստ Է 70 ոչխար եւ 50 կով տալ Օբամայի դստեր հետ ամուսնանալու համար

Քենիացին պատրաստ Է 70 ոչխար եւ 50 կով տալ Օբամայի դստեր հետ 
ամուսնանալու համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քենիացի իրավաբան Ֆելիքս Կիպրոնոն հայտարարել Է, որ ցանկանում Է ամուսնանալ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ավագ դստեր՝ Մալիայի հետ եւ պատրաստ Է հարսնացուի համար տալ 70 ոչխար, 50 կով եւ 30 այծ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Washington Times-ը:

Ինչպես Կիպրոնոն հայտնել Է Նայրոբիի թերթերից մեկին, նա արդեն վաղուց Է երազում կնության առնել 16-ամյա Մալիա Օբամային:

«Աղջիկն ինձ հետաքրքրել Է 2008 թվականից: Ճիշտն ասած, ես մինչ այժմ ոչ ոքի հետ չեմ հանդիպել, քանի որ խոստացել եմ հավատարիմ լինել նրան»,-ասել Է տղամարդը:

Կիպրոնոն պլանավորում Է Օբամայի դստերը առաջարկություն անել ԱՄՆ-ի նախագահի՝ հուլիսին Քենիա կատարելիք այցի ժամանակ: «Այժմ ես պատրաստվում եմ նամակ ուղարկել Բարաք Օբամային՝ ուղեւորության ընթացքում Մալիային իր հետ վերցնելու խնդրանքով»,-հայտարարել Է նա:

Տղամարդը նաեւ հավաստում Է, որ Բարաք Օբամայի ավագ դստեր նկատմամբ իր սերը «իսկական» Է եւ բանն ԱՄՆ-ի նախագահի ընտանիքի փողերի մեջ չԷ: Նա նաեւ հայտարարել Է, որ հարսնացուի համար պատրաստ Է տալ  70 ոչխար, 50 կով եւ 30 այծ:

«Ես Մալիային կսովորեցնեմ կով կթել, ուգալի (եգիպտացորենի շիլա) պատրաստել եւ մուրսիկ անել (Քենիայում ավանդական կաթնամթերք), ինչպես դա կարողանում են անել քալենջին Էթնիկ խմբի մյուս կանայք»,-հավելել Է Ֆելիքս Կիպրոնոն:

Բարաք Օբաման երկու դուստր ունի. ավագը՝ Մալիա Էննը, ծնվել Է 1998 թվականին: ԱՄՆ-ի նախագահի կրտսեր դուստրը՝ Նատաշան, ծնվել Է 2001 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` Associated Press


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]