Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լեհական ԶԱՌ թատրոնը Սան Ֆրանցիսկոյում հանդես կգա «Արմինե, քույր» ներկայացմամբ

Լեհական ԶԱՌ թատրոնը Սան Ֆրանցիսկոյում հանդես կգա «Արմինե, քույր» 
ներկայացմամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհական ԶԱՌ թատրոնը Սան Ֆրանցիսկոյի արվեստի միջազգային փառատոնում հանդես կգա «Արմինե, քույր» ներկայացմամբ: Ինչպես մայիսի 27-ին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  SFWeekly պարբերականը, լեհական հայտնի Գրոտովսկի ինստիտուտի թատերախմբի ներկայացումն անդրադառնում է Հայոց ցեղասպանության թեմային:

 Երգի, շարժման և փոխհարաբերությունների միջոցով ներկայացվող «Արմինե, քույր» ներկայացումը արտացոլում է աշխարհի լռությունը իր աչքի առաջ կատարված բնաջնջման նկատմամբ:

«Բեմի վրա ստեղծելով մեկ փոքր հասարակություն՝ մենք ականատես ենք դառնում մեր իրականության հետ կապ չունեցող մի ընթացքի, որը համամարդկային նշանակություն ունի: Սրանով մենք ցանկանում ենք նվազեցնել առկա անտարբերությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ», - ասաց ԶԱՌ թատրոնի գեղարվեստական ղեկավար Յարոսլավ Ֆրեթը:

ԶԱՌ թատրոնի՝ Հայաստան և Վրաստան առաջին ճանապարհորդությունը տեղի ունեցավ 1999 թ.: Չորս տարի թատերախումբն ուսումնասիրում էր բազմաձայնությունը, սակայն այս ներկայացման համար իրենք սկսեցին խոր ուսումնասիրել հայկական մոնոդիկ ավանդույթները: Ի տարբերություն թատերախմբի այլ նախագծերի՝ «Արմինե, քույր» ներկայացման համար առաջին անգամ իրենց միացան այլ մարդիկ՝ ի դեմս Ստամբուլում ծնված, Փարիզի հայկական եկեղեցու մեներգիչ, Արամ Քերովփյանի և Հայաստանից, Իրանից և Թուրքիայից այլ երգիչների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]