Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Եվրոպայի լիգայի եզրափակիչին ընդառաջ. մարզիչների կարծիքները

Եվրոպայի լիգայի եզրափակիչին ընդառաջ. մարզիչների կարծիքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհատսանի մայրաքաղաք Վարշավան այսօր` մայիսի 27-ին կընդունի ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչը, որտեղ չեմպիոնական գավաթը կվիճարկեն Ուկրաինան ներկայացնող «Դնեպր»-ը և իսպանական «Սևիլիա»-ն:

«Մեզ մոտ վստահություն առաջացավ մեր ուժերի  նկատամամբ, երբ հաղթեցինք հունական «Օլիմպիակաոս»-ին: Հենց այդ հաղթանակն էր, որ հույս տվեց, թե կարող ենք առաջ շարժվել: Եթե ասեմ, որ տղաները անհագստացած չեն, ապա կստեմ: Շատ կարևոր է, որ լարվածությունը ցրվի, երբ մտնենք խաղադաշտ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման կարծիք է հայտնել «Դնեպր»-ի գլխավոր մարզիչ Միրոն Մարկևիչը:

Իսպանական «Սևիլիա»-ի գլխավոր մարզիչ Ունեյ Էմերիի կարծիքով, նմանատիպ խաղերում որոշիչ են լինում մանրուքները: «Վստահ եմ, որ համառ պայքար է լինելու, այդ պատճառով մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի: «Դնեպր»-ը շատ կազմակերպված խաղ է խաղում: Ինչն էլ իր այդ թիմի հաջողության պահերից է»,-ասել է Էմերին:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2014/15 թվականի եզրափակիչը կկայանա մայիսի 27-ին և կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]